Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ասաց՝ ու...

Ասաց՝ ու...
04.03.2013 | 22:29

Ազգային ազատագրական պայքարի, արցախյան ազատամարտի և նորանկախ պետության կայացման մեր ապրած տարիների, տառապանքների ու սխրագործությունների մասին երգեր են երգվել և դեռ կերգվեն, ֆիլմեր են նկարահանվել և դեռ կնկարահանվեն, գըրքեր են գրվել և դեռ կգրվեն:
Հետո կսկսենք քննարկել ու գնահատել լավն ու լավագույնը գտնելու համար, կայացածն ու կատարյալը գտնելու համար:
Կքննարկենք, կվիճենք, կորոշենք: Հետո մեր որոշածը ճիշտ ու սխալ կհամարենք ու նորից կստեղծագործենք, որ հասնենք կատարվածի իրական ներկայացմանը` կատարյալին, իսկ կստացվի թե չի ստացվի, դատավորն ու գնահատողը մենք չենք, Ձերդ պայծառափայլություն ամենարդար ու հավիտենական ժամանակն է:
Իսկ ժամանակին...
Ժամանակին Վազգենը զինվոր էր ու ուսուցիչ, զորական էր ու գաղափարախոս, Սպարապետ էր ու մատենագիր:
Եվ այն Վազգենը, որ պիտի ուսուցչություն աներ` կռվեց որ հայը կռվել սովորի, պիտի քարոզչություն աներ, պատերազմեց, որ հայը հող ազատագրի, պիտի ստեղծագործեր, բանակ կառուցեց, որ հայը ազատագրված հողը պաշտպանի:
Թվում է, թե ուսուցիչը, գաղափարախոսը մատենագիրը, ժամանակի տարեգիրը, ազգի համար ճակատագրական պահին ստորադասվեցին զինվորին, զորականին, Սպարապետին ու Վազգենը որ պիտի որպես ուսուցիչ, որպես գաղափարախոս, որպես մատենագիր ստեղծագործեր,այս ամենի փոխարեն ասաց.
Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:
Ասաց` ու...
Ուրիշ էլ ինչ ասեր, որ արժևորվեին ապրած ու պայքարած տարիները և ասելիքը մնար որպես դաս ու կարգախոս:
Ուրիշ էլ ինչ ասեր, որ ամեաարդար դատավորը` ժամանակը հաստատի ամենակատարյալ ստեղծագործությունը:
Ուրիշ էլ ինչ ասեր, որ նոր սերունդը բարոյական պարտք ունենա, հետևի վազգենյան այս դաս-կարգախոսին, պահպանի ամենակատարյալ ստեղծագործությունը և արժանանա ժամանակի ճիշտ գնահատականին:
Սա Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի ու գործունեության ամենաճշգրիտ, ամենառեալ արժևորումն է, որն ինքն է ձևակերպել իր մասին:
Դե արի ու այս ամենակատարյալ ստեղծագործությունը, որ գրվել է արյամբ, անարյուն դիվանագետների անարյուն քննարկումների արդյունքում, հանձնիր օտարին:
Հերիք չէ մի ողջ պատմական Հայաստան է մեր հետևից մատ թափ տալիս, որ թողել հեռացել ենք, հիմա էլ ուզում ենք ամենակատարյալ ստեղծագործությունը մեզ անիծի՞:
Այն պահից, երբ հայրենի իշխանություններն ամենակատարյալ ստեղծագործությունից թեկուզ մի կտոր հետ հանձնեն, այդ պահից հայ ժողովուրդը կսկսի գահավիժել անհետացման անդունդը, և ժողովուրդների ցանկից կջնջվի Հայկ Նահապետի ցեղը:
Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է, որի համար արյուն է թափվել, կյանքեր են մատաղ արվել, մայրեր են սև հագել, զավակներ են որբացել, հարսներ են արիացել: Դե արի ու այդ ամենակատարյալ ստեղծագործությունը տուր օտարին ու գլուխդ բարձր պահած կանգնիր ազգերի շարքում:
Հանուն մարդկության, գողգոթայի ճանապարհով մարտիրոսվեց Աստծո որդին, որ մարդը Աստծո ներողամտությամբ, մարդավայել ապրի:
Հանուն ամենակատարյալ ստեղծագործության մարտիրոսվեցին երկրապահ-հայորդիք, որ հայը, Աստծո ներողամտությամբ, արժանավայել ապրի:
Մի բարկացրեք Աստծուն...

Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ