ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարսելի զարգացման գործում կայուն դեր ունեն հայ քաղաքացիները

Մարսելի զարգացման գործում կայուն դեր ունեն հայ քաղաքացիները
24.06.2012 | 11:17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երևանի և Մարսելի համագործակցության համաձայնագրի 20- ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողություն:

Տարոն Մարգարյանը, դիմելով միջոցառմանը ներկա մարսելահայ համայնքի ներկայացուցիչներին, ընդգծել է, որ նաև նրանց շնորհիվ է, որ այսօր ֆրանսիացիների համար օտար չեն հայ և Հայաստան հասկացությունները: «Ավելին՝ մեզ հարգում և վստահում են այստեղ և մեծագույն հարգանք ունեն մեր երկրի հանդեպ»,-ասել է նա:
Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նկատել է, որ մարսելի հայ քաղաքացիներն իսկապես մեծ դեր ունեն ինչպես երկուստեք հարաբերությունների, այնպես էլ Մարսելի կայուն զարգացման գործում:
Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս հավաստել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք կնպաստեն համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ընդգծելով, որ այս մասին ևս զրուցել են Մարսելի քաղաքապետի հետ, ինչը կարտացոլվի Երևանի և Մարսելի համագործակցության թարմացվելիք համաձայնագրում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ