Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Իսրայելի կառավարությունը պաշտոնապես կոչ է անում Կնեսետին ճանաչել հայոց ցեղասպանությունը»

 «Իսրայելի կառավարությունը պաշտոնապես կոչ է անում Կնեսետին ճանաչել հայոց ցեղասպանությունը»
18.06.2012 | 12:05

Հունիսի 12-ին Իսրայելի պետության խորհրդարանում հայոց ցեղասպանության օրինագծի քննարկումից հետո Ցեղասպանությունների կանխարգելման ցանցի տնօրեն Իսրայել Չարնին հրապարակել է քննարկման վերլուծությունը` վերնագրելով` «Իսրայելի կառավարությունը պաշտոնապես կոչ է անում Կնեսետին ճանաչել հայոց ցեղասպանությունը»: Նա այս քայլը որակել է աննախադեպ` ելնելով նախորդ քննարկումից, երբ Կնեսետում կառավարության ներկայացուցիչը ուղղակի հայտարարեց, որ Իսրայելը չի կարող հայոց ցեղասպանությունը ճանաչել` չփչացնելով հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ: Այս քննարկման ժամանակ միայն Ռոբերտ Տիվիաևն է կոչ արել, որ հանուն ճշմարտության բացահայտման պատմաբանները պետք է ուսումնասիրեն, թե «իրականում ինչ է տեղի ունեցել»: Չարնիի գնահատականով` Կնեսետի խոսնակ Ռոուվեն Ռիվլինի դիրքորոշումը նպաստել է, որ քննարկման մասնակիցները հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն որակեն: Այս անգամ կողմ է եղել և կառավարության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 7008

Մեկնաբանություններ