-
07.10.2020|
22:30
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
-
07.10.2020|
16:59
Եվրոպական դատարանն ամսի 29-ին կիրառել էր միջանկյալ միջոց, որում կոչ էր արվել Ադրբեջանին և ՀՀ-ին իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պահանջները՝ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքներին, խոսքը ՀՀ կողմից ներկայացված դիմումի հիման վրա նման միջանկյալ միջոց կիրառելու մասին է՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
-
07.10.2020|
16:42
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդում է՝ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ։
-
07.10.2020|
16:40
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի դատախազական միջազգային կառույցներում։
-
06.10.2020|
22:24
Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ գրում է ermenihaber.am -ը։
-
06.10.2020|
21:38
ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
-
06.10.2020|
19:59
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել:
-
06.10.2020|
16:37
13 կուսակցություններ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումը:
-
06.10.2020|
16:24
Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
-
06.10.2020|
16:13
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։
post-type-2">