Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
06.06.2013 | 14:30

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27, Հ.Երեվանցու 47/1, Բուզանդի 5-60, Ամիրյան 1-13, Պարոնյան 1-15, Արշակունյաց 1-36 և Իսակով 1-11 հասցեների, Էջմիածնի, Ծիծեռնակաբերդի խճուղիների, Կիլիկիա, Թաիրով թաղամասերի, Հրազդանի կիրճի, Նորագյուղ թաղամասի ներքին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այդ նույն ժամանակ կդադարեցվի ջրամատակարարումը բազմաբնակարան շենքերի 3-ից բարձր հարկերում, իսկ ցածր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի, Արարատյան, Ս. Տարոնցի, Եղ. Թադևոսյան փողոցներում, ներառյալ նրբանցքները, Արագածի, Արտաշիսյան, Հ. Հովսեփյան, Շարուրի, Բագրատունյաց, Եղբայրության, Մանանդյան, Մայիսի 9, Շևչենկո, Նիզամի փողոցներում, Չեխովի 13-ից բարձր և Արարատյան 10 համարներում, Ներքին և Վերին Չարբախ թաղամասերում ու հարակից տարածքներում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ