«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Իրականությունը ներկայացնում են իրենց ցանկալի ձևով

Իրականությունը ներկայացնում են իրենց ցանկալի ձևով
20.08.2024 | 14:25

ՌԴ նախագահ Պուտինը մեկնեց Ադրբեջան և այնտեղ «»սիրախաղ ունեցավ Ալիևի հետ, խոնարհվեց Հեյդարի և շեհիդների արձանների առաջ, խոսեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին՝ չմոռանալով շեշտել Հայաստանի հետ իր բարեկամությունը։

Հայաստանի հակառուսական հատվածը այս լուրը օգտագործում է նոր հիստերիա առաջացնելու ու ևս մեկ անգամ ասելու համար, որ ռուսը մեր թշնամին է, որ սպիտակ թուրքեր են, որ ավելի վատն են, քան թուրքերը։ Ի վերջո, նոր փաստեր էլ կան։

Հայաստանի ռուսամոլ հատվածը այս լուրն իր ուզած ձևով է փաթեթավորում և մատուցում, մարդկանց համոզելով, թե Պուտինը Բաքու գնացել էր Ալիևին համոզելու, որ չհարձակվի Հայաստանի վրա և չփորձի Սյունիքը գրավել։ Փաստերն էլ կան՝ Պուտինը խաղաղության մասին էր խոսում։

Կարծես երկուսն էլ ճիշտ են ասում, բայց երկուսն էլ մի կարևոր տեղ սխալվում են։

Ռուսաստանը դասական կայսրություն է, որը թքած ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ազգային պետական շահերի վրա։ Հիմա Ռուսաստանի համար կարևոր է Ադրբեջանից ստանալ որոշակի աջակցություն որոշակի տարածաշրջանային հարցերում, և դրան հասնելու համար Պուտինը պատրաստ է ևս մեկ անգամ զոհաբերել իր դաշնակից Հայաստանը։ Վաղը, եթե կարիք լինի զոհաբերել Ադրբեջանի շահերը և նույնիսկ Ալիևին, նույն Պուտինը նույն հանգստությամբ կանի դա՝ մոռանալով դաշնակցային հարաբերությունների և հավատարմության երդումների մասին։

Երեկ մի ֆիլմ էինք դիտում 1974 թվականի Կիպրոսի օկուպացիայի մասին։ Հերոսներից մեկն ասաց, որ միջազգային ուժերը, գերտերությունները անվտանգության երաշխավոր էին, բայց փորձը ցույց տվեց, որ դրանք բոլորը փուչ են, երբ գործն իրենց շահերին է հասնում։

Երբեք ոչինչ մի սպասեք կայսրություններից։ Նրանք ոչ հայրենիք ունեն, ոչ մարդու իրավունքներ, ոչ էլ հավատարմության ւպատկերացում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ