«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Իսրայելի արտգործնախարարն Էրդողանին հիշեցրել է Սադամ Հուսեինի ճակատագիրը

Իսրայելի արտգործնախարարն Էրդողանին հիշեցրել է Սադամ Հուսեինի ճակատագիրը
30.07.2024 | 10:01

Ահաբեկիչ Էրդողանը, խոսելով Իսրայել մտնելու մասին, օրինակ է բերել Արցախ մտնելը։

Մի կողմ թողնենք Թուրքիա-Իսրայել այս լեզվակռիվը, քանի որ Իսրայելի արտգործնախարարն էլ Էրդողանին հիշեցրել է Սադամ Հուսեինի ճակատագիրը, թե ինչ եղավ Սադամի հետ, իսկ Էրդողանը նմանվում է Սադամին։

Միջազգային մասշտաբի ահաբեկիչ Էրդողանը այս հայտարարությունով նաև, այսպես ասած, փչացրեց աքլորացած բռնապետ Ալիևին։

Ալիևն անընդհատ հոխորտում է, թե ադրբեջանական բանակը հաղթեց, թե ադրբեջանի ժողովուրդը հաղթեց և այլն։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իմ այն պնդումները, որ եթե 2020-ին Թուրքիան չխառնվեր, ապա մենք ավելի շատ տարածքներ էինք ազատագրելու։ Ալիևը որքան էլ գեղեցիկ հագցնի իր բանակին, միևնույն է, ադրբեջանական բանակը կռվել չգիտի։ Անգամ իրենց զնեք-զինամթերքը չէին կարողանում օգտագործել ինչպես հարկն է, դրա համար պատերազմի 3-4-րդ օրերից պաշտպանության նախարարին լիկվիդացրին, ԳՇ պետին լիկվիդացրին, և ամբողջությամբ կառավարումն անցավ թուրք հրամանատարների ձեռքը։ Ովքեր էլ իրենց խնդիրը կատարում էին, ոչ թե՝ ադրբեջանական բանակով, այլ՝ իրենց կողմից տարածաշրջան ներմուծված սիրիացի ահաբեկիչներով։

Մեր բնակավայրերում աքլորացած շրջող բռնապետ Ալիևը իր մեքենայի մեջ ոչ թե պետք է լսի այն երգերը, որոնց տակ հորթի հրճվանք է ապրում, այլ Էրդողանի այս հայտարարությունը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3661

Մեկնաբանություններ