Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»

Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»
01.05.2024 | 21:22

Այսօր Ադրբեջանում պաշտոնապես բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերթյան շենքը:
Լրատվական՝ «Քննարկման ժամ», «Մարդկային պատմություն», «Մեծ առաջնորդ և Արևմտյան Ադրբեջան» (սա Իլհամ Ալիևի մասին է), «Դեպի Արևմտյան Ադրբեջան», «Վերադարձը մեր իրավունքն է» արդեն հեռարձակվող հաղորդումների շարքը կհամալրեն նաև «Հակամարդկայնություն», «Տեղահանման ժառանգություն», «Քայլ առ քայլ Արևմտյան Ադրբեջան», «Գրական Էրիվան», «Արևմտյան Ադրբեջանի նրբություններ» և բանաստեղծություններ, որոնք արտացոլում են Արևմտյան Ադրբեջանի նյութական և ոչ նյութական՝ մշակութային ժառանգությունը:
Այնպես, որ՝ բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ