Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երբ քանդվեց իշխանության քարոզչական համակարգը, կունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր

Երբ քանդվեց իշխանության քարոզչական համակարգը,  կունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր
12.03.2024 | 18:10

Ամերիկյան IRI կազմակերպությունն այսօր հրապարակել է հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանք անց են կացվել Հայաստանում՝ 2023 թ. դեկտեմբերին։

Թեև դրանցում գրեթե ոչ մի նոր բան չկա, սակայն երկու դրվագի վրա ցանկանում եմ սևեռել ձեր ուշադրությունը։

Առաջին. հարցումները ևս մեկ անգամ փաստում են, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է Թուրքիան և Ադրբեջանն ընկալել որպես մեր երկրի գլխավոր քաղաքական ու տնտեսական սպառնալիք (80%-ից ավելին, տե՛ս 1-ին նկարը)։ Սա կարևոր է, քանի որ պետական-իշխանական քարոզը փորձում է հակառակն անել, ավելին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ներկայացնել որպես «ժողովրդի ցանկություն», ինչն այդպես չէ։ Այս իմաստով, բարեբախտաբար, հանրային հիշողության ինստիտուտները դեռևս արդյունավետ են աշխատում։

Երկրորդ. հանրային կարծիքի ձևավորման վրա մեծագույն ազդեցությունը շարունակում են ունենալ լրատվամիջոցները։ Այստեղ պատկերը, ցավոք, մխիթարիչ չէ։ Հանրության համար ամենավստահելի աղբյուրների ցանկի առաջին տասնյակում են գերազանցապես իշխանական կամ արևմտամետ քարոզչություն իրականացնող (կամ հենց ուղիղ արևմտյան երկրներից ֆինանսավորվող) մեդիաները (տե՛ս կից 2-րդ և 3-րդ նկարները)։ Վերջիններիս քարոզի արդյունքում, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի բերալավման ընկալում կա։ Միաժամանակ, նույն գործի շնորհիվ, ձևավորվել է Ռուսաստանի հանդեպ թշնամական ընկալման բարձր աստիճան։ Այս իմաստով, ցավոք, պետք է խոստովանել, որ դեֆակտո իշխանությունների քարոզը շատ արդյունավետ է մնում, ինչը, ըստ իս, իշխանության գլխավոր հենարանն է։ Երբ քանդվեց քարոզչական այդ հզոր համակարգը կամ ստեղծվեց հակակշիռ, այդժամ և կունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ