Արևելյան սահմանից ժամկետային զինծառայողներն ահազանգում են, որ իրենց իջեցրել են դիրքերից և փոխարինել 25-օրյա հավաքների մասնակիցներով և մեկնաբանում, որ ամենայն հավանականությամբ հանձնելու են և իրենց իջեցնելը պայմանավորված է առավել թույլ դիմադրություն կազմակերպելու նպատակով։
Բնականաբար, ներկա կառավարիչներից ամեն տեսակի ստորություն և դավադրություն Հայաստանի նկատմամբ սպասելի է, բայց այստեղ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։
Լուրի իսկությունն ինչքանո՞վ է հավաստի, ինչքանո՞վ ճիշտ կամ սխալ, այլ խնդիր է:
Չեմ էլ ակնկալում ՊՆ մեկնաբանությունը:
Բայց կա մեկ փաստ` ժամկետային զինծառայողը սեփական երկրի ղեկավարին չի դիտարկում, որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իր թիկունքը պահող և հաղթանակ ապահովողի, այլ նրան վերաբերվում է, որպես ստոր դավաճանի, հող հայրենիք հանձնողի, զինվորին թիկունքից խփողի։
Սա այլևս աղետ է, կամ շատ մեծ աղետի նախանշան:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ