Ինչ-որ մի ֆեյքային կամ, չգիտեմինչային էջ, չգիտես, թե ինչից դրդված, իսկ միգուցե սեփական անգրագիտությունից ու անտեղյակությունից ելնելով, կամ միգուցե հենց լավ էլ միտումնավոր, բռնել ու կեղծիք է արել: Մասնավորապես, վերցրել է Գոշագանքի հանրահայտ, 13-րդ դարի, վարպետ Պողոսի ասեղնագործ խաչքարի լուսանկարն ու այն տարածել է, որպես... Դադիվանքի խաչքար:
Էդ՝ մի 3 տարի առաջ:
Հետն էլ մի անկապ տեքստիկ է գրել, թե բա՝ աղոթենք-մաղոթենք...
Ապշած եմ, բայց իմ ընկերներից շատերը, որոնց ճանաչում եմ ոչ միայն ֆեյսբուքից, վերցրել ու այդ գրառումը, նկարով հանդերձ, տարածել են:
Սիրելի, հարգելի ժողովուրդ ջան, էդ նկարում Գոշավանքի՛ խաչքարն է, Դադիվանքինը չի:
Ես չեմ ասի, թե ինչ դառնություն է գալիս՝ Դադիվանքի կորստի հետ կապված, բայց մեկ է, այս խաչքարը Գոշավանքում է ու դա գերհանրահայտ իրողություն է:
Մի՛ տարածեք էդ գրառումը, մի՛ մասնակցեք անտեղյակության ու մոլորության տարածմանը:
Ի դեպ, 3 տարվա մեջ էդ նկար-գրառումը 45 հազարից ավելի «կիսում» է ունեցել:
Գժանոց:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ