Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Չներքաշվելու» նիկոլական պոռնկաբարո «քաղաքականության» մասին

«Չներքաշվելու» նիկոլական պոռնկաբարո «քաղաքականության» մասին
20.09.2023 | 17:39

ՔՊ-ականը մտնում է տուն, տեսնում է, որ թշնամի-հարևաններից մեկը ընդհանուր պատը քանդել է ու արագ-արագ ընդարձակում է իր տարածքը, նոր պատ է շարում, իսկ էն մյուսն էլ իր տնեցիներին քշել է մի անկյուն ու հերթով մորթում է...

-Արա, սրանք ուզում են ինձ պատերազմի մեջ ներքաշե՜լ,-ասում է ՔՊ-ականն ու փակվում զուգարանում:

--

Հիմի սրանցն է. ասում են՝ Արցախի հայությանը կոտորածի ու ցեղասպանության մատնելով, Ադրբեջանն ուզում էր Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ: Ու մի աքլորացած դիրք են բռնում, թե՝ Հայաստանը «հերոսաբար» չներքաշվեց:

Ինչու՝ պոռնկաբարո: Որովհետև պատկերացրեք նման մի իրավիճակ, որը տեսանելի հեռանկարում, ցավոք, կարող է ամենևին էլ երևակայական չլինել. թշնամին շրջապատել է Դավիթաշենն ու Աջափնյակը և սիստեմավորված կոտորում է մարդկանց: Իսկ Արաբկիրում ու Մալաթիա-Սեբաստիայում ապրողներն ասում են՝ դե ոչինչ, ոչինչ, կարևորը էստեղ չի, կարևորը՝ մեզ ուզում են ներքաշեն պատերազմի մեջ, բայց մենք չենք ներքաշվի:

Ու ի՞նչ տարբերություն նիկոլի ասածի ու նկարագրվածի միջև: Գործնականում՝ ոչ մի:

Իսկ ի՞նչ է դա, երբ ձև ես բռնում, թե՝ իբր տեղյակ չես, իբր չես իմանում, թե ինչ է կատարվում, իրականում խորապես միևնույնն է քեզ համար, որ ազգիդ մի մասին Արցախում կոտորում են ու ասում ես՝ «դե մեզ ուզում են ներքաշեն պատերազմի մե՜ջ, բայց մենք չենք ներքաշվի՜...»:

Դա ավելին է, քան պարզապես պոռնկաբարո պահվածքը, դա ինքնաոչնչացնող կուրություն է, նաև՝ բթություն:

Հարցը նիկոլը չէ, հարցը էդ սրիկայությունները «ուղեցույց» ընդունող բիոզանգվածն է:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ