Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արա՛մ, եղբորդ հոգեհանգստին ժպտացող Քոչարյանից ինչի՞ համար ընդունեցիր վարչապետի պաշտոնը

Արա՛մ, եղբորդ հոգեհանգստին ժպտացող Քոչարյանից ինչի՞ համար ընդունեցիր վարչապետի պաշտոնը
08.09.2023 | 21:01

Հայաստանի քաղաքական դաշտում զավեշտալի գործիչներից մեկն ինձ համար սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամն է:

Երեկ մի տեսանյութ էր պտտվում համացանցում, որտեղ սույն սուբյեկտը ԶԼՄ-ի էր հարցազրույց տալիս և բողոքում, թե բա իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հոգեհանգստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Գրետա մայրիկին մոտենալուց հետո ժպտացել է:

Բացարձակ նպատակ չունեմ պաշտպանելու Քոչարյանին, բայց այդ իրադարձությունները և դրանից հետո ծավալված գործընթացներին քիչ թե շատ ծանոթ մարդկանց մոտ նախ հարց է առաջանում.

«Եթե Արամը իր եղբոր հոգեհանգստին տեսել է Քոչարյանի այդ վարքագիծը, ապա ինչու՞ է և ինչի՞ համար է համաձայնել ստանձնել վարչապետի պաշտոնը»:

Երկրորդը՝ արդեն գիտենալով Քոչրայանի «հակավազգենական» լինելու մասին, բայց համաձայնելով ստանձնել վարչապետի պաշտոնը նորմալ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա այդ պաշտոնը ստանձնել է հանցագործությունը բացահայտելու կամ էլ եղբոր սպանության վրեժը լուծելու համար, հատկապես, երբ «հոկտեմբերի 27-ի» գործի քննումը վստահված էր Վազգենի և Արամի մտերիմ և համագյուղացի Գագիկ Ջհանգիրյանին:

ժամանակը ցույց տվեց, որ 6 ամիս զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը Արամը ո՛չ մեկն արեց, ո՛չ էլ մյուսը՝ Գագիկ Ջհանգիրյանը չբացահայտեց պատվիրատուներին, ինքն էլ վրեժխնդիր չեղավ եղբորը «սպանողներից», որոնց անունները վախենում է տալ մինչև հիմա, խոսում է ակնարկներով և ավելի շատ բանսարկուի է նմանվում:

6 ամիս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արամը կարող էր և՛ պարտավոր էր իմանալ այդ ոճրագործության պատվիրատուներին, և՛ պատժել դրանց: Բայց ոչ մեկն արեց, ոչ էլ մյուսը ու հիմա, առանց ամոթի, ոճրագործությունից 24 տարի անց էլ, երբ Հայաստանում իշխանությունը 5 տարի էլ գտնվում է հակաքոչարյանական «խմբակի» ձեռքում չի պահանջում իր սիրելի Նիկոլից, որ վերջինս բացահայտի և պատժի «հոկտեմբերի 27-ի» պատվիրատուներին:

Ավելին, Նիկոլ Անհողը ոչ միայն իր սիրելի Արամի համար այդ «լավությունը» չի անում, այլև իր ատելությունը ցուցադրելով Վազգենի նկատմամբ, ով ըստ տարածված լուրերի, ժամանակին շատ խիստ և դաժան պատժել է Նիկոլին իր զրպարտչական հոդվածների համար, դիտավորյալ, Շուշին հաձնելուց առաջ, երբ արդեն պարզ էր, որ քաղաքը հանձնելու են, չպայթեցրեց սպարապետի արձանը, շատ լավ գիտենալով, որ Վազգենին ատող թուրքերը պղծելու են այն, ինչպես նաև դատարանով «մաքրեց» Քոչարյանի վրայից «հոկտեմբերի 27-ի» գործը:

Նույն Նիկոլի Արամը ծպտուն չհանեց:

1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո նույն Արամը հարցազրույցներ էր տալիս ու ջանադրաբար պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին՝ դեմ արտահայտվելով արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարին ու հիմա ինչ-որ «ժպիտներից» է խոսում:

Արա՛մ, լավ կլինի լռես:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3422

Մեկնաբանություններ