Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ողորմելի տրամաբանություն, որ ճակատագրական դեր է խաղում

Ողորմելի տրամաբանություն, որ ճակատագրական դեր է խաղում
08.05.2023 | 21:11

Ներկա վիճակով ամբողջ աշխարհի թույլ և կախյալ երկրներում գոյություն ունի բնական հակասություն վերնախավի և հասարակ ժողովրդի շահերի միջև այն պարզ պատճառով, որ այդ երկրների կյանքում, արտաքին ուժերի վճռական դերի և սուվերենիտետի պրակտիկ բացակայության առկայությամբ, տեղի է ունենում շահերի բախում, որից ամենամեծ օգուտով դուրս են գալիս արտաքին ուժերը, բավականին օգուտով դուրս է գալիս վերնախավի տվյալ պահին դոմինանտ մասը, իսկ վնասով դուրս են գալիս վերնախավի ոչ դոմինանտ մասի աղքատ մասը և հասարակ ժողովուրդը։

Այս հանգամանքը դառնում է նաև հզոր արգելակ թույլ և կախյալ երկրների զարգացման համար, քանի որ գեներացված հարստությունը, որը նորմալ պայմաններում կարող էր դառնալ նոր, ավելի մեծ հարստության աղբյուր, բաժին է հասնում օտար ուժերին։

Որպես կանոն, նման պրոցեսներում միջնորդի դերը կատարում է տվյալ պահին տվյալ երկրի վերնախավի դոմինանտ կտորը, իսկ անիրավունք ժողովուրդը այստեղ որևէ դեր չունի և, երբեմն նույնիսկ նման իրավիճակը համարում է բնական, թե բա՝ ուժն իր ձեռքն է, ինքն է օգտվում, քո ձեռքում լիներ, դու էիր օգտվելու ստրկամիտ տրամաբանությամբ։

Նման ողորմելի տրամաբանությունն էլ խաղում է ճակատագրական դեր այդ երկրների կյանքում՝ ավելի ևս թուլացնելով ու կախյալ դարձնելով դրանք։

Իսկ ինչ վերաբերում է ոչ դոմինանտ վերնախավի ունևոր կտորին, ապա այստեղ ամեն ինչ հնարավոր է ու ղեկավարվում է մերկապարանոց շահով և կապերով թե՛ օտար ուժերի հետ, թե՛ դոմինանտ վերնախավի հետ՝ այն, ինչը որ կթելադրի մերկապարանոց շահը տվյալ իրավիճակում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ