«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Հպարտ» և «ինքնիշխան». Անդրանիկ Թևանյան

«Հպարտ» և «ինքնիշխան». Անդրանիկ Թևանյան
24.10.2022 | 07:30

2018-ին սրանք ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանություն» և «հպարտ» բառերը։ Ասում էին՝ մենք Հայաստանը վերջապես դարձնելու ենք ինքնիշխան, իսկ ՀՀ քաղաքացուն՝ հպարտ։
Ինքնիշխանության ապահովման տակ նկատի ունեին հակառուսական քաղաքականությունը (Բոլթոնն ասել էր, որ պետք է ազատվել պատմական կարծրատիպերից), հպարտի տակ՝ Նիկոլին երկրպագելը։


Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այլ կերպ ասած՝ «հպարտ»։
Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա օրվա իշխանությունը ՀՀ-ի համար ինքնիշխանություն, խաղաղություն, տարածքային ամբողջականություն է մուրում Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, ՄԱԿ-ից, ԵՄ դիտորդներից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից, Փելոսիից, Մակրոնի կնոջից...
Սրանք, վիզը ծուռ, ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը հանգստացնում է կապանցիներին և ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին։ Ինքնիշխանիստները հպարտորեն լսում են Իրանի հյուպատոսին ու արտգործնախարարին, մինչդեռ, եթե ամոթ ունենային, ապա գետինը պետք է մտնեին։


Լավ է, իհարկե, որ Իրանը Սյունիքը պաշտպանում է ու Ադրբեջանին առայժմ հետ պահում ոտնձգություններից, բայց վատ է, որ էս օրին հասանք։ Եվ այս ամենը՝ «հպարտ» քաղաքացիների աղաղակների ու «ինքնիշխան» հեղափոխականների ստերի ուղեկցությամբ։
Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ Իջևանում Վրաստանը կարող է հյուպատոսություն բացել ու հայտարարել, որ թույլ չի տալու սահմանների վերաձևում, և որ տավուշցիները թող հանգիստ զգան իրենց, քանզի Վրաստանն այստեղ է։ «Հպարտությունն» ու «ինքնիշխանությունը» հենց այսպես է լինում։

Դիտվել է՝ 8112

Մեկնաբանություններ