Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 3

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 3
11.03.2022 | 22:15

Սկիզբը` այստեղ

Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցություններից (Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ) հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում տարվել են «էթնիկական ուղղվածություն ունեցող» կենսաբանական զենքի մշակման աշխատանքներ:

Լավրովն այսպիսով հաստատել է իր հայտարարությունից կես օր առաջ հրապարակված այս հոդվածի նախորդած մասում արտահայտված այն եզրակացությունը կամ ենթադրությունը, որ Պենտագոնը գիտահետազոտական գաղտնի աշխատանքներ է կատարել սլավոնական էթնիկ խմբին խոցելու նպատակն ունեցող գենետիկական զենքի ստեղծման ուղղությամբ` նախատեսված, հասկանալի է, Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում կիրառելու համար:

Այժմ, ավելի ճիշտ, Ուկրաինա ռուսական զորքերի մուտքից անմիջապես հետո Ուկրաինայի տարածքում կենսաբանական ծրագրերի արտակարգ կրճատում է իրականացվում։

Ինչպես տեղեկացրել է ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը մարտի 7-ի ճեպազրույցում, ՌԴ ԶՈւ ՃՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարի գրասենյակը մշտապես վերլուծում է Ուկրաինայի տարածքում տիրող կենսաբանական իրավիճակը:

«Մեր տվյալներով՝ տեղի է ունենում կենսաբանական ծրագրերի արտակարգ կրճատում»,- ասել է Կիրիլովը։

Վերլուծված փաստաթղթերը, ինչպես նշել է Կիրիլովը, հաստատում են, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ից խնդիր է դրել ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։

«Միևնույն ժամանակ, լաբորատորիաների պատասխանատուներին տրված հանձնարարականի վերլուծությունը վկայում է այն մասին, որ հավաքածուների (ախտածին, վտանգավոր վիրուսների, բակտերիաների.- Ծ.Հ.) ոչնչացման կարգը նպատակաուղղված է դրանց անվերադարձ ոչնչացմանը,– տեղեկացրել է ՌԴ ԶՈւ ՃՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը:– Ըստ երևույթին, ռազմակենսաբանական ծրագրի իրագործումը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն դուրս է բերվել Ուկրաինայի տարածքից» (ըհդգծումը` մերը)։

Մարտի 9-ին հրապարակված մեր այս հոդվածաշարի 1-ին մասում որոշակի տեղեկության հիման վրա գրել էինք, որ վիրուսների և բակտերիաների բոլոր նմուշները չէ, որ ոչնչացվել են: Ոչնչացվել են խիստ վտանգավոր ախտածինների պահուստային շտամները, որոնք անհրաժեշտ են եղել դրանց գենոմի փոփոխության աշխատանքներ կատարելու, այդպիսով դրանք ավելի վարակելի, ինչպես նաև ավելի բարձր մահացություն ունեցող և դեղակայուն (հակաբիոտիկներով չճնշվող, չչեզոքացվող) դարձնելու համար, իսկ գենետիկ փոփոխությունների արդյունքում ստացված հաջողված նմուշները (գենոմի եզակի կառուցվածք ունեցողները, որոնց ստեղծմանը հաջողվել է հասնել) Խարկովի, Կիևի և Լվովի կենսալաբորատորիաներից բարձր մակարդակի կենսաբանական պաշտպանություն ունեցող բեռնարկղերով և ամերիկյան ռազմական տեխնիկայի հատուկ շարասյուներով տեղափոխվել են անհայտ վայր կամ վայրեր:

Կիրակի օրը ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողներին ասաց, որ Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում բացահայտել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռազմակենսաբանական ծրագրի իրագործման փաստեր։ Գեներալի խոսքով՝ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաների աշխատակիցներից տեղեկատվություն է ստացվել փետրվարի 24-ին ժանտախտի, սիբիրախտի, տուլարեմիայի, խոլերայի և մահացու այլ հիվանդությունների հարուցիչ առանձնապես վտանգավոր ախտածինների արտակարգ, հրատապ ոչնչացման մասին։

Կոնաշենկովը երեկ լրագրողներին նոր տեղեկություն է հայտնել. Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված և ֆինանսավորվող կենսալաբորատորիաներում չղջիկների կորոնավիրուսով փորձարկումներ են անցկացվել, «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Ուկրաինայում ստեղծված և ֆինանսավորվող կենսալաբորատորիաներում, ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, փորձարկումներ են անցկացվել չղջիկների կորոնավիրուսի նմուշներով»,- ասել է Կոնաշենկովը։

«Առանձնահատուկ հետաքրքրություն է հարուցել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած` Ուկրաինայի և Ռուսաստանի, հարևան այլ երկրների միջև չվող վայրի թռչունների կողմից ախտածինների տեղափոխման ուսումնասիրման ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը»,- պարզաբանել է ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, փաստաթղթերի համաձայն, ամերիկյան կողմը պլանավորել էր 2022թ. Ուկրաինայում աշխատանքներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների ախտածիններով` խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրյան խոցի փոխանցման հնարավորության ուսումնասիրման հետագա անցումով։

«Ուկրաինայում Պենտագոնի կողմից ֆինանսավորվող այս և այլ կենսաբանական հետազոտությունների նպատակը հանդիսանում էր մահացու ախտածինների թաքուն տարածման մեխանիզմի ստեղծումը»,- հավելել է գեներալը:

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին անհապաղ կրճատել անօրինական աշխատանքը ռազմական կենսաբանության ոլորտում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում»,- «Life.ru»-ի տեղեկացմամբ, դիմելով Վաշինգտոնին, կոչ է արել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը` անդրադառնալով ԱՄՆ-ից հնչող մեղադրանքներին, թե Ռուսաստանն իբր խախտում է քիմիական և կենսաբանական զենքի արգելման փաստաթղթերը։

Ըստ դեսպանի, Սպիտակ տունն այդ կերպ իր «անօրինական և վտանգավոր գործունեությունն արդարացնում է ստանդարտ մարտավարությամբ»՝ մեղադրելով Մոսկվային, ընդ որում, չհաստատված փաստարկների օգնությամբ։ Անտոնովը դա նկարագրել է «Գողի վրա գլխարկն էլ այրվում» ասացվածքով։

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության` Պենտագոնի ֆինանսավորմամբ կենսալաբորատորիաներ են գործում նաև Հայաստանում, Վրաստանում և հետխորհրդային այլ պետություններում: Դրանք նույնպես լուրջ վտանգ են ներկայացնում, ամենևին բացառված չէ, որ մեր երկրում նույնպես, ինչպես Ուկրաինայում ու Վրաստանում, Միացյալ Նահանգներն իրականացնում է ռազմակենսաբանական գաղտնի ծրագրեր:

«Ամերիկյան իշխանությունների նման նյարդային հայտարարությունները վկայում են Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի վերաբերյալ ճշմարտության բացահայտման առնչությամբ Սպիտակ տան լուրջ անհանգստության մասին»,- նշված է Անտոնովի խոսքերը մեջբերած դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դեսպանը Վաշինգտոնին նաև կոչ է արել դադարեցնել մանրէաբանական զենքի արգելման մասին կոնվենցիայի ռեժիմի ամրապնդման արգելափակումը։ Եվ նաև արագացնել քիմիական զենքի պաշարների ոչնչացումը։

(Շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 50771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ