ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
20.12.2020 | 16:56

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեւորական դասի հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։ Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին»։

Դիտվել է՝ 4519

Մեկնաբանություններ