Աստղաֆիզիկոսներն առաջին անգամ հետևել են, թե ինչպես է սև անցքը մասնատում աստղը: Լուսանկարները և գիտնականների եզրակացությունները հրապարակված են Science հանդեսում:
«Մեզ երբեք չէր հաջողվել տեսնել, թե ինչպես է կազմավորվում արտանետումը: Ժամանակի մեծ մասը գերզանգվածեղ սև անցքերը ոչ մի բան չեն պայթեցնում և գործնականում անտեսանելի են մեզ համար: Փաստորեն մենք բացառիկ շանս ունեցանք հասկանալու, թե ինչ է տեղի ունենում սև անցքի շրջակայքում պայթյունների ժամանակ»,- հայտարարել է Գրանադայում Անդալուսիայի աստղաֆիզիկական ինստիտուտի աստղաֆիզիկոս Միգել Պերես Տորեսը: