Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Սթիվեն Հոքինգն անտանելի շոգ է կանխագուշակել Երկրի վրա

Սթիվեն Հոքինգն անտանելի շոգ է կանխագուշակել Երկրի վրա
12.01.2018 | 00:29

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման շարունակումն անհնարին կդարձնի կյանքը Երկիր մոլորակի վրա: Աշխարհահռչակ գիտնականը իր «Սիրելի վայրեր» (Stephen Hawking՚s Favourite Places) տեսանախագծի երկրորդ դրվագում ասում է, որ Երկիրը կարող է կրկնել Վեներայի ճակատագիրը, եթե ջերմոցային էֆեկտի հիմնախնդիրը չլուծվի:

NASA-ի հետազոտությունների համաձայն՝ 4 միլիարդ տարի առաջ Վեներան հիշեցնում էր Երկիրը. այնտեղ եղել է ջուր, բուսականություն, իսկ մոլորակի ջերմաստիճանը համապատասխանել է ներկայումս Երկիր մոլորակի վրա եղածին: Հետագայում մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակումը Վեներան «տաքացրել է» մինչև 460 աստիճանի Ցելսիուսի սանդղակով: Հաշվի առնելով, որ Երկիրը 4,5 միլիարդ տարեկան է, արդեն 200 - 500 տարի անց մարդկությունն ստիպված կլինի նոր «տուն» փնտրել, կանխատեսում է Հոքինգը:

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ