Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ո՞րն է բարեգործության բնութագրիչը

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ո՞րն է բարեգործության բնութագրիչը
06.04.2016 | 23:12

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի երիտասարդ, միաժամանակ ընտանիք ու բազում հոգսեր ունեցող դասախոսներից Գնել Մուղնեցյանը (թող ների, որ անունը հրապարակում եմ. ուղղակի հենց միայն անունը նշելով, կամենում եմ կանխել այն հնարավոր ենթադրությունները, թե իբր խոսքը հավանաբար անազնիվ մեկի մասին է), իմանալով, որ Արցախին աջակցելու համար կամավոր դրամահավաք ենք կազմակերպում, առանց վարանելու հատկացրեց իր աշխատավարձի ուղիղ կեսը: Ի դեպ, մյուս դասախոսներն ու ասպիրանտներն էլ պասիվ չէին, և բոլորն էլ ձգտում են աննկատ մնալ: Այս ամենի համատեքստում կարճ ժամկետում թափով հարստացածներից մի քանիսի՝ իրենց ունեցվածքի մի չնչին մասի փոխանցումների վերաբերյալ զանգվածային «ստատուսները» ուղղակի անհամ են: Հարգելիներս, մեկ անգամ ևս պարզապես ուսումնասիրեք թեկուզ 19-րդ դարում բարեգործությամբ հրատարակված գրքերի գոնե տիտղոսաթերթերը. որևէ մեկում նշված չէ, թե կոնկրետ ով է եղել հովանավորողը. վերջիններս արգելել են հեղինակներին նշել իրենց անունները: Բացի այդ, մեզ համար իրենց կյանքը վտանգի ենթարկածին նյութապես աջակցելը բարեգործություն չէ, այլ սոսկ մասնակի հատուցում: Վերջապես, այս ամենը չնչին է՝ իրավագիտության ֆակուլտետի մեր այն ուսանողների ու ուսանողուհիների արածի դիմած, որոնք չսպասեցին հավաքագրմանը, այլ առաջին իսկ օրը հայտնվեցին ճակատի պաշտպանական գծում: Այ այս Մարդկանց անունները շուտով հպարտությամբ կհրապարակեմ, եթե ունենամ իրենց համաձայնությունը:

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ