ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հրաբխային պայմաններում կարող են առաջանալ և զարգանալ կյանքի առաջին մոլեկուլները

Հրաբխային պայմաններում կարող են առաջանալ և զարգանալ կյանքի առաջին մոլեկուլները
15.12.2015 | 22:56

2003 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշանակվեց Լեռների միջազգային օր: Հրաբխային ժայթքումները բնության ամենասարսափելի և ահեղ երևույթներից են: Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ դարերով սնահավատորեն սարսափել են հրաբուխներից: Հրացայտ լեռները, որ լավայի հոսքեր, մահաբեր գազեր, մոխիր ու քար էին ժայթքում, դաժան կուռքեր էին դարձել: Մարդիկ զոհեր էին մատուցում, իսկ խառնարաններում թաղում էին զոհված մարտիկներին:

Միլիոն տարի առաջ Հայկական լեռնաշխարհում հայտնված մարդը լսել է քարե հսկաների նվազող հառաչը: Երբեմնի հուրհրացող գագաթները երկար ու խոր քուն են մտել….
Երկար ժամանակ կարծում էին, որ հրաբուխները միայն կործանում ու մահ են բերում: Եվ միայն վերջերս գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ հրաբխային ոլորտի պայմաններում նույնպես կարող են առաջանալ և զարգանալ կյանքի առաջին մոլեկուլները:
Հայաստանի ողջ բնությունը պատմում է նրա հրաբխային անցյալի մասին, և պատահական չէ, որ 1959 թվականին հրաբխագետների առաջին համամիութենական խորհրդակցությունը անցկացվեց Երևանում:
Թանգարանի համար ավանդույթ դարձած այս տոնը նշվեց Թալինի ավագ դպրոցի աշակերտների հետ՝ տնօրեն Հայկ Դիլանյանի գլխավորությամբ: Տեղանքի ընտրությունը պատահական չէր ընտրված. այս շրջանում է գտնվում Արտենի լեռնազանգվածը:
Ծրագիրը սկսվեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի բացման խոսքով: Ներկայացվեցին թանգարանի ամենահետաքրքիր նմուշները: Խոսվեց դրանց կարևորության ու կիրառության մասին: Եղան դիդակտիկ նյութեր, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղ «Ամենահետաքրքիրը լեռների մասին» թեմայով՝ թանգարանի էքսկուրսավար Անուշ Գրիգորյանի ղեկավարությամբ: Սեդա Ավագյանի կողմից տեղում աշակերտների հետ կազմակերպվեց նախօրոք մշակված փոքրիկ բեմականացում «Հայոց լեռների զրույցը», ինչպես նաև ինտերակտիվ դասընթաց «Ինչ են պատմում հրաբուխները. oբսիդիանի կիրառությունն արդի ժամանակաշրջանում» թեմաներով:


ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբան, ե.գ.թ. Սերգեյ Կարապետյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի հրաբխականությունը և նշեց, որ Հայաստանում հայտնի են 550-ից ավելի հրաբուխներ, որոնցից թթու՝ գրանիտային կազմի հրաբուխները 15-ն են: Այդ հրաբուխներից են Արտենին, Գութանասարը, Հատիսը, Սպիտակասարը, Գեղասարը, Բազենքը և ուրիշներ, որոնցից ըստ կառուցվածքի բարդության արտավիժած նյութերի որակով լավագույնը համարվում է Արտենի հրաբուխը: Դրանց ժայթքման հետևանքով արտավիժել են օբսիդիան, պեռլիտ, պեմզա:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ