ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հայաստանի ծագման տարեթիվը՝ գենետիկների ուսումնասիրության առարկա

Հայաստանի ծագման տարեթիվը՝ գենետիկների ուսումնասիրության առարկա
12.03.2015 | 14:26

Մովսես Խորենացին գրում էր, որ Հայաստանը հիմնադրվել է Ք.ա. 2492 թվականին՝ տարեթիվ, որը սովորաբար դիտվում է առասպելական, չնայած Խորենացին պնդում էր, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հին մատյանները: Կամ նրա բախտը բերել է և ճիշտ է կռահել, կամ նա իսկապես տիրապետել է կարևոր տվյալների: Գենոմների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա նշած տարեթիվը ճշմարտանման է՝ գրում է The New York Times-ը:
Գենետիկները սքանավորել են Հայաստանից և Լիբանանից 173 հայերի գենոմներ և համեմատել ողջ աշխարհից 78 այլ ժողովուրդների գենոմների հետ: Նրանք հայտնաբերել են, որ հայերը հնագույն բնակչությունների միագումար են, նրանց հետնորդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում: Գենետիկները հաշվարկել են, որ այս համատեղումը եղել
է Ք.ա. 3000-ից 2000 թվականներին՝ դա համապատասխանում է Հայաստանի հիմնադրման՝ Մովսես Խորենացու տարեթվին: Բրոնզի դարի վերջին, երբ տեղի էր ունենում ազգերի խառնվելը, զգալի չափով մարդկանց տեղաշարժ կար աճող առևտրի, պատերազմների և բնակչության աճի պատճառով: Ք.ա. 1200 թվականից հետո Արևելյան Միջերկրական գոտու բրոնզեդարյա քաղաքակրթությունները հանկարծակի փլուզվեցին, որը հավանաբար հանգեցրեց այլ ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Գենետիկները նշում են, որ այդ ժամանակահատվածից հետո ապրող հայերի գեներում չի հայտնաբերվում այլ ժողովուրդների հետ զգալի խառնուրդ: Մեկուսացմանը նպաստել են հայկական մշակույթին բնորոշ ասպեկտներ, նշված է հոդվածում: Հետազոտողները հայտնաբերել են գենետիկ տարբերության նշան, որը զարգացել է արևմտյան և արևելյան հայերի միջև մոտ 500 տարի առաջ: Այս թիվը համապատասխանում է Օսմանյան և Սեֆյանների դինաստիաների միջև պատերազմների սկզբին և թուրքական ու պարսկական կայսրությունների միջև հայ բնակչության բաժանմանը: «ԴՆԹ-ի այս հետազոտությունն ընդհանուր գծերով հաստատում է հայոց պատմության մասին տեղեկությունների մեծ մասը»,- ասել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ աշխատող պատմաբան Հովան Սիմոնյանը: Անգլիայի Քեմբրիջի մոտակայքում գտնվող Սենգերի ինստիտուտից Մարկ Հաբերի և Քրիս Թայլեր-Սմիթի ղեկավարած գենետիկների թիմը հետազոտում է երկար ժամանակ մեկուսացված ժողովուրդներին, ինչպես հայերն են՝ որպես ժողովուրդների պատմությունը վերականգնելու միջոց: Հայերն իրենց ԴՆԹ-ի 29 տոկոսը կիսում են Էցիի հետ՝ մարդ, ում 5300 տարվա հնության մումիան հայտնաբերվել է 1991-ին Ալպյան սառցադաշտում: Մերձավոր Արևելքի գենետիկորեն մեկուսացված այլ ժողովուրդներ՝ Կիպրոսի ժողովուրդը, սեֆարատ հրեաները և Լիբանանի քրիստոնյաները, նույնպես ընդհանուր ծագումնաբանական կապ ունեն Սառցե մարդու հետ, թուրքերը, սիրիացիները և պաղեստինցիները՝ ավելի քիչ: Փաստորեն՝ հայերը և այլ մեկուսացած ժողովուրդներ ավելի մոտ են նեոլիթյան հողագործներին, ովքեր մոտ 8000 տարի առաջ հողագործությունը բերել են Եվրոպա, քան Մերձավոր Արևելքի ներկա բնակիչները: Գենետիկների հետազոտությունը հրապարակվել է bioRxiv կայքում, որը թվային գրադարան է մինչ ամսագրերում հայտնվելը գիտական հոդվածներ հրապարակելու համար:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ