Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սպասենք մինչև 2015 թվական

Սպասենք մինչև 2015 թվական
16.10.2014 | 17:10

Հայաստանը հանձնառություն է ստանձնել հեռարձակման ոլորտի թվայնացումն ավարտել մինչև 2015 թվականի հուլիս ամիսը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմել է «Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը Հայաստանում» զեկույցը, որն այսօր ներկայացվեց Երևանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ: ՈՒսումնասիրությունը վերաբերում է թվայնացման երեք բաղադրիչների՝ օրենսդրական, տեխնիկական, սոցիալական, և նախատեսում է. ա) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ գործող օրենքում և հարակից օրենսդրության մեջ հիմնախնդիրների բացահայտում և հաղթահարում, բ) թվային հեռարձակման համակարգի ստեղծման և դրա կառավարման մեխանիզմներին առնչվող միջոցառումների հետազոտում և գնահատում, գ) թվայնացմանն առնչվող սոցիալական հիմնախնդիրների ուսումնասիրություն և դրանց լուծմանը, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորմանը միտված առաջարկությունների մշակում:
Թվայնացման գործընթացի մշտադիտարկման ընթացքում հետազոտող խմբի տեղեկատվության կարևոր աղբյուրներ են եղել հեռարձակման ոլորտի համար պատասխանատու պետական կառույցների կայքերը, նաև նախարարությունների և գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու զրույցները, պատասխանները նամակ-հարցումներին, որոնք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հղել է իշխանական կառույցներին՝ պաշտոնական տեղեկություն ստանալու համար: Այդպիսի նամակներ են ուղարկվել, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով և այլն:
Զեկույցը, որը պատրաստվել է մշտադիտարկման տվյալների հիման վրա, բաղկացած է երեք բաժնից, որոնք համապատասխանում են թվայնացման գործընթացի գլխավոր բաղադրիչներին. ա) հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորում, բ) վերգետնյա թվային հեռարձակման ցանցի կառուցում, գ) թվայնացման հետ կապված սոցիալական հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ