ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«Սպամ» հաղորդագրություններ

«Սպամ» հաղորդագրություններ
21.03.2014 | 12:40

Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստացած SMS հաղորդագրությունները «սպամ» հաղորդագրություններ են: Խնդրում ենք չպատասխանել և չկատարել զանգեր նմանատիպ հեռախոսահամարներին: Նշված է նաև, որ բջջային հեռախոսակապի բոլոր բաժանորդներին կվերադարձվեն տվյալ համարներին կատարված զանգերի և հաղորդագրությունների արդյունքում գանձված գումարները:

Հ.Գ -Մանրամասներն` առաջիկայում:

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ