Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Փաստորեն՝ Ժյուլ Վեռնը ֆանտաստ չէր

Փաստորեն՝ Ժյուլ Վեռնը ֆանտաստ չէր
13.03.2014 | 18:51

Կանադացի գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի կեղևի տակ գոյություն ունի ջրային հսկայական պաշար, որ ծավալով համապատասխանում է բոլոր օվկիանոսների ընդհանուր քանակին։ Daily Mail-ը նշում է, որ մասնագետները հանգել են նման եզրակացության՝ ուսումնասիրելով երկրակեղևում 400-600 կմ խորության վրա գտնվող հազվագյուտ հանքանյութը, որի բաղադրության 1.5%-ը բաղկացած է ջրի մոլեկուլներից։ Եթե պարզվի, որ այդքան ջրային պաշար իրականում գոյություն ունի, նշանակում է, որ ջուրն առանցքային դեր ունի հրաբուխների ժայթքման ակտիվության ու տեկտոնական շարժումների վրա։

Այս ամենը հիշեցնում է Ժյուլ Վեռնի 150 տարվա պատմություն ունեցող «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» գիտաֆանտաստիկ վեպը, որում նկարագրվում է մեր մոլորակի ներսում առկա հսկայական ծովը։

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ