ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Անվանի աստղագետները` Հայաստանում

Անվանի աստղագետները` Հայաստանում
31.05.2013 | 13:24

Հոկտեմբերին Երևանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության գիտաժողովին կմասնակցեն 32 երկրի 145 գիտնականներ:

Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, նշվում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:
Գիտաժողովը նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով:
Մասնակիցների թվում են անվանի աստղագետներ, միջազգային կազմակերպությունների և գիտական ծրագրերի ղեկավարներ, աստղադիտարանների և աստղագիտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդ աստղագետներ: Կներկայացվեն շուրջ 60 բանավոր զեկուցումներ և շուրջ 100 պոստերներ:
2013-ին անցկացվելիք գիտաժողովը թվով 6-րդն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ