Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Էջմիածինը չդարձավ հանդիպման վայր

Էջմիածինը չդարձավ հանդիպման վայր
31.03.2013 | 18:13

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 31-ին դադարեցրեց իր հացադուլը և մեկնեց մայր աթոռ սուրբ Էջմիածին` մասնակցելու սուրբ Զատիկի պատարագին: Մեկնումից առաջ նա հայտարարեց. «Այս հացադուլն ինձ տվեց հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայականը, ես սա ապրեցի որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ մեր համաքաղաքացիները եւս կզգան այս հրամայականը: Ուզում եմ, որ ապրիլի 9-ին ունենանք ազգային միասնություն: Ես կգնահատեմ բոլորի քայլերը, այդ թվում պարոն Սարգսյանի, ըստ արժանվույն: Եթե կա այդ քայլը ես կգնահատեմ դա, եթե չլինի, դա էլ կգնահատեմ»:
Թե ինչու էր Րաֆֆի Հովհաննիսյանը հենց մայր աթոռն ընտրել` իր աղոթքը առ Աստված ուղղելու համար, լավ իմանալով, որ ավանդաբար այնտեղ է լինում Հայաստանի ողջ ղեկավարությունը, գիտի միայն ինքը: «Ես գնում եմ իմ աղոթքը ասելու, չեմ նայում՝ ով ուր է, սա մեր ընտանիքի որոշումն է։ Սուրբ Ծննդյան օրը այս տարի մեր ընտանիքը նույնպես այնտեղ էր, այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանը նույնպես, բայց ես գնում եմ որպես հավատացյալ Սուրբ Հարության պատարագին մասնակցելու համար, բայց ոչ երբեք քաղաքական նպատակով»,-ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին: Պատարագի ավարտի պես Րաֆֆի Հովհաննիսյանն արագ հեռացել է մայր տաճարից` հակառակ ենթադրությունների, որ հենց Էջմիածնում կարող է կայանալ նախագահի հետ հանդիպումը:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ