04.03.2013|
15:54
«Ես ընդհանրապես մերժում եմ դասադուլը, և այն, երբ փորձում էին այս գործընթացի մեջ ներքաշել ջավախքցիներին, որոնք իրենց բնույթով տաքարյուն են և ասպետական: Իհարկե, ջավախքցիները թասիբով ժողովուրդ են, բայց նրանք ճանապարհ են անցել ու եկել Հայաստան սովորելու, և չի կարելի օգտվել նրանց ասպետական խառնվածքից»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ: