ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ո՛վ ում Է մեղադրում

Ո՛վ ում Է մեղադրում
17.04.2023 | 10:47

Պատկերացնո՞ւմ եք, թուրքի Նիկոլը Վազգեն Մանուկյանին մեղադրում է իշխանությունը զավթելու փորձում։

ՈՒրեմն 2018 թվականին հայ ազգի ուղեղը կերավ, խաբեց, Սերժի նկատմամբ մարդկանց դժգոհություններն օգտագործեց, եկավ իշխանության ու հանձնեց Արցախը, կոտորեց մեր հազարավոր տղաներին, Հայաստանի քառորդ մասը լցրեց ադրբեջանցիներով ու ու՞մ է էլի հիմա մեղադրանք ներկայացնում․ մի մարդու ով հայկական հողերը 90-ականների ազատագրական պայքարում հետ է բերել։ Այն մարդը, որն անմիջական կապ ուներ Քարվաճառն ազատագրելու գործում։
Որ ասում են թուրքից թուրք, Նիկոլի մասին է։ Չնայած, ի՞նչ ասենք, երբ նա չի նեղանում, երբ մենք իրեն այդ բնութագրումն ենք տալիս ․․․

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ