ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թշնամու լեզուն

Թշնամու լեզուն
14.03.2024 | 20:04

Թշնամու լեզուն դավի լեզու է`

նախճիրի կոչող, կամքեր բռնացող,

երկիր թալանող, սրբարան պղծող,

տներ ավերող, տաճար խորտակող

և անգամ գիր ու արվեստ գողացող,

օդուջուր պղծող, հայրենիք խլող,

հողն ապականող ոխերիմ լեզու:

Ամեն մի հնչյուն շաղախում է նա

քենով ու ստով, կոչերով կռվի,

մեր հորդ արյունից չի էլ հագենա,

նենգ ոճիրներից չի էլ հանդարտվի,

քանի չեն հատել արմատը նրա

իրեն սնուցող մտքերից վայրի

ու ցույց չեն տվել գեհենի ճամփան:

Թշնամու լեզուն օձի լեզու է`

խայթը միշտ պատրաստ, հարվածն` անվրեպ,

մեր երթին կանգնած ահարկու վիշապ,

վախկոտ ստահակ, դրուժան ու քարբ,

բորենու ձայնով ահազդուակերպ,

կարկուտի թափով ավերող տարափ,

նողկալի ամպից սուրացող ջադու:

Թշնամու լեզուն մահի լեզու է,

ամեն էակին ցավ տվող լեզու

և դար ու դարեր հոշոտում է նա

Հայ աշխարհը շեն, բառն հոգեհմա,

մեր վերելքների լուսավոր ճամփին

գիշերախավար տեսքով գալարվում

սողուն, եղկելի, գարշ պոչի վրա:

Թշնամու լեզուն... շիտակ լեզու է,

անկեղծ ու շատ պարզ, անփոփոխ լեզու`

մեր դեմ Ջիհադի կոչող բութ մոլլա,

Հայ արյան ծարավ սուլթան ու փաշա,

օրոցքներ ջնջող արնոտ յաթաղան,

վայրի մի ամբոխ` ելած արշավի,

գողոնի համար դաս սերտած լեզու:

.

Թշնամու լեզուն հին Ամարասիս,

վեհ Գանձասարիս, սուրբ Դադիվանքիս,

Առաքելոցիս, հայոց Անիիս,

Վանա ծովակիս չոքած հրեշ է,

սուրբ երազ խլած, հոգի եղեռնող,

Հայ բառ ու բանից շանթահար մեռնող,

Բելի նենգ գանգից ծայր առած լեզու:

Եվ ինչպես երեկ, այնպես էլ այսօր

նրա դեմ պիտի կրկին սլանա

Հայկյան նետը մեր` սուր, երեքթևյան,

նրա դեմ անպարտ, անխորտակ կանգնեն

մեր ոսկեղենիկ լեզուն հայկական,

մեր հին հավատի գիրը քարեղեն,

աղոթաշաղախ տաղ ու շարական։

Խոսրով Խլղաթյան

11. 03.2024

Գավառ

Դիտվել է՝ 6168

Մեկնաբանություններ