Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Չե՛ս թրքացնի

Չե՛ս թրքացնի
02.07.2023 | 20:21

Չե՛ս թրքացնի,

Թրքապաշտ շան զարմ,

Քանի ե՛ս Հայս, ապրում եմ ու կա՛մ,

Քո՛ տեսակի դեմ միշտ կռիվ կտամ,

Վրեժս, ցավս, երբեք չի՛ քնի։

Չե՛ս թրքացնի։

Սյունիքս միշտ էլ Սյունիք կմնա,

Վարդենաց լեռները Սելիմ չե՛ն դառնա,

Արցախս կառնի Շուշին, տուն կգա,

Մարտունիս դեռ իր կռիվը կտա...

Չե՛ս թրքացնի։

Հայի գենն ինչքան էլ երկար քնի,

Կզարթնի՛ մի օր էս մրափից խոր,

ՈՒ կզգաս նրա բազկի զարկն հզոր

Էդ հաստ ծոծրակիդ,ազգադավ Ճիվաղ,

Քո հաղթանակը զուր ես տոնում վաղ։

Հայաստանս դու մաս-մաս չես լափի,

Ինչքան էլ որդուս արյունը թափվի,

Հայքս Հայինն է մնալու էլի,

ՈՒ ծաղկելու է նա է՛լ ավելի,

Դու քո ստերով ազգս չե՛ս գնի,

ՈՒ չե՛ս կաշառի,

Քո տված ցավը մի օր պիտի հենց քո՛ տունը վառի...

Չե՛ս թրքացնի։

Նարե ՍՈՍԵ




Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ