ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

«Կատուներ»-ը` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

«Կատուներ»-ը` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում
29.01.2013 | 15:43

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «երաժշտության կասկադ» շարքի այս տարվա առաջին համերգը տեղի կունենա փետրվարի 1-ին: Ելույթ կունենա «Կատուներ» ավանգարդ-ֆոլկ նվագախումբը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը նախատեսվում է փետրվարի 15-ին:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «երաժշտության կասկադ» համերգների շարքը ներկայացնում է ջազ, փոփ և ռոք երաժշտության լավագույն կատարումներ: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի ղեկավար Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ