Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Եվ նորից «կեղտոտ լվացքի» մասին»

«Եվ նորից «կեղտոտ լվացքի» մասին»
07.10.2013 | 16:57

Ինձ բացաձակապես չի հուզում` Հայաստանի նախագահը 70 մլն եվրո ունի՞, թե՞ ոչ, և կամ ինչի վրա է ծախսում։ Եթե հավատալու լինենք պատգամավոր Զարուհի Փոստանջյանին («Ես փորձեցի ձևակերպել մի հարց, որն անհանգստացնում է ՀՀ բնակչության գրեթե 80 %-ին»)` ավելի շուտ այն պատճառով, որ ես ինձ տեսնում եմ Հայաստանի բնակչության մնացած 20 %-ի մեջ։ Այսօր ինձ (թեև ես պատգամավոր չեմ) ավելի շատ հուզում են հետևյալ հարցերը. բավարարո՞ւմ են, արդյոք, արժանավայել կյանքի համար իմ ծեր ուսուցչուհու թոշակը և իմ զինակից ազատամարտիկ ընկերոջ նպաստը` դեղորայք գնելու համար։

Սակայն ինձ, որպես քաղաքացու և բարեխիղճ հարկատուի, հետաքրքրում է.
- ո՞ւր է ինձ` ընտրողիս խոստացված (ի դեպ, դեռ անցյալ տարի) ԱԺ պատվիրակություններում ներկայացուցչական կուսակցական կադրերի շրջափոխությունը,
- ես, որպես ընտրող, ինքս այդ կարծիքին չեմ և անկեղծորեն վրդովված եմ ԵԽԽՎ-ում հարցի հրապարակման բուն փաստին Ե. Աբգարյանի տված «գենդերային» գնահատականի առթիվ. «Զարուհի Փոստանջյանի հարցը հայ ժողովրդի հոգու ճիչն էր։ Չգտնվեց մի տղամարդ, որ ընդունակ լիներ նման հարց տալ, գտնվեց կին...»։ ՈՒստի և.
- իր տեղո՞ւմ է, արդյոք, հայկական խորհրդարանի խոսնակը, երբ արձագանքում է կատարվածին, էլ չեմ խոսում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի մասին, ով, իբր, ոչ մի տեղեկություն չուներ` ո՞վ, ինչո՞ւ, ինչի՞ մասին և գլխավորը` ինչի համար է ելույթ ունենում։ Այնուհետև.
-ինչո՞ւ հարգելի Սամվել Նիկոյանի առաջարկությանը, թե արվածի պատասխանատվությունը պետք է Փոստանջյանի հետ կիսի նրա կուսակցապետը, չավելացնել նաև Զարուհու հեռու և մոտ հարազատներին, համադասարանցիներին... Այդ դեպքում կարելի կլիներ արդեն այս տարի «ուրախությամբ» նշել «նոր 2037 թվականը»։
- բայց ինձ ամենից շատ հետաքրքրում են հետևյալ հարցերը. կդիմի՞, արդյոք Հայաստանի քաղաքացի Սերժ Սարգսյանը (նույն ինքը` ՀՀ Սահմանադրության երաշխավորը)սովորական քաղաքացիական դատարան` «պատվի և արժանապատվության պաշտպանության» հայցով։
Թեև, իմ կարծիքով, պետք է լինի ևս մեկ հայց. դեռ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում Վիկտոր Դալլաքյանը ¥ներկայումս Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը¤, քննադատում էր ներկա նախագահին, պնդելով, թե թոշակը ցածր է, որովհետև «Սերժ Սարգսյանը այդ գումարը մսխում է Մոնտե Կառլոյում` խաղատանը։ Նրա ելույթի տեսանյութը մինչև հիմա էլ զետեղված է Youtube-ում։
- եթե «տան աղբ», «կեղտոտ լվացք», այնուամենայնիվ, կա, ապա հանես-չհանես, միևնույն է, այն այդպիսին էլ կմնա. միգուցե հարկատուների փողերը ծախսելու ավելի լավ տե՞ղ կարողանանք գտնել, քան պարապ պատվիրակությունների արտասահմանյան ուղևորությունները պարապ հարցերով. միգուցե ավելի լավ կլինի, որ այդ փողերը ծախսվեն կոռուպցիայի դեմ պայքարի վրա՞։
Իսկ իմ հարցերի պատասխանները բարի եղեք տալ պարզ ու հստակ, որպես Հայաստանի Հանրապետության Կարևորագույն անձի։
Հ. Գ.- «Առանձնապես խելացիների» համար պարզաբանեմ. ցանկացած երկրի ամենակարևոր ու գլխավոր անձը նրա նախագահը, վարչապետը կամ գլխավոր դատախազը չէ։ Ցանկացած երկրի ամենագլխավոր ու ամենակարևոր անձը նրա Քաղաքացի՛ն է։ Հարկատո՛ւն։


Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ