Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աղոթարան

Աղոթարան
14.07.2024 | 00:01

Արեւելից մինչեւ ի մուտս
արեւու ընդ ամենայն տեղիս քրիստոնէութեան,
ուր եւ կարդան զանուն Տեառն սրբութեամբ,
Տէր աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբն
մեզ ողորմեսցի:
ՈՒխտիւք զԱստուած աղաչեսցուք,
զի Նա փրկեսցէ զմեզ ի մեղաց
եւ ի ցանկութենէ աշխարհի:
Ընկալցի զուխտս
եւ զխնդրուածս սրտից մերոց.
եւ արժանի արասցէ զմեզ հաւատոց
եւ պատուիրանաց Իւրոց
ընդ ամենայն սուրբս Իւր:
Ամէն։

Դիտվել է՝ 4212

Մեկնաբանություններ