Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                

Ապրելը ևս պայքար է պահանջում

Ապրելը ևս պայքար է պահանջում
30.03.2024 | 11:08

1990-ականներին՝ Տեր-Պետրոսյանի օրոք, պայքարում էինք ընտրակեղծիքների ու իշխանության «բեսպրեդելի» դեմ, 2000-ականներին՝ Քոչարյանի օրոք, պայքարում էինք ամեն կտրվող ծառի ու Երևանի կենտրոնում քանդվող ամեն տան համար, հետո՝ Սերժ Սարգսյանի օրոք, պայքարում էինք էլեկտրաէներգիայի թանկացման ու օրենքից խուսափող օլիգարխների դեմ։

Այն ժամանակ պայքար կար, քանի որ մարդիկ մտածում էին արդարության ու լավ ապրելու մասին։

Հիմա՝ Նիկոլի օրոք, հանրության կողմից չկա պայքար, քանի որ մարդիկ մտածում են միայն ապրելու մասին։ Այլևս ոչ ոքի չի հետաքրքրում արդարությունն ու լավ ապրելը, երբ կորցրել ենք արյունով ազատագրած հայրենիքն ու հազարավոր որդիների, երբ կորցրել ենք արժանապատվությունն ու ամեն օր ստորացվում ենք թշնամու կողմից, այլևս չի կարող խոսք լինել լավ ապրելու կամ արդարության մասին։

Հիմա պետք է ապրել, ուղղակի ապրել, քանի որ վաղը ապրելը ևս կարող է անհնար դառնալ։

Բայց ապրելը ևս պայքար է պահանջում։ ԱՊՐԵԼՈՒ ՊԱՅՔԱՐ, ինչը մեր պատմական էջերում կոչվում է ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ԿՌԻՎ։

Մենք հիմա այդ փուլում ենք, ու անհրաժեշտ է մեր ազգին թևեր տալ, ուժ տալ, ոգի տալ այդ կռվում հաղթելու համար, այլապես, իրոք փակելու ենք մեր պատմության վերջին էջը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ