ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված-5

Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված-5
14.09.2023 | 10:04

Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ

(սկիզբը` այստեղ)

Նիկոլենք շան պես ու շնից առավել վախենում են հեղաշրջումից, շատ լավ գիտեն, թե դրանից հետո ինչ է սպասվում բոլոր իշխանազավթներին, նրանց այդ գործում աջակցածներին, պետական դավաճաններին…

Այս առումով, ինչպես ասում են, նույնիսկ իրենց շվաքից են վախենում:

Հիմա էլ կեղծ տեղեկություններ են տարածել, թե Ռուսաստանի կողմից Հայաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում: ՌԴ արտգործնախարարությունն այսօր (13.09.2023-irates.am) հերքել է այդ տեղեկությունները

Հայտարարությունները, թե Հայաստանում առկա են ռուսական մարտիկներ, որոնք իբր պետք է հեղաշրջում իրականացնեն երկրում, լցոնումներ են, «Известия»– ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այս կերպ արձագանքելով ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան հաղորդագրություններին:

«Այս ամենը հերթական դիցաբանության շարքից է,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:- Ես դա կարող եմ որակել որպես լցոնումներ»:

Դիվանագետը հավելել է, որ տվյալ հաղորդագրություններին նման գնահատական է տվել Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը: Նա նման հայտարարություններն անվանել է զառանցանք:

Էլ ի՞նչ կարող են անել նիկոլականները, ներառյալ՝ սորոսականները, ռուս- հայկական հարաբերությունները փչացնելու համար…

Դե, իհարկե, կարող են, ավելին՝ հենց ինքը՝ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, այս առումով իր հնարավորությունները դեռ չի սպառել, օրինակ, այսօր (13.09.2023-irates.am) հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից կվավերացվի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, «կռուտիտի» վարպետը միաժամանակ խորամանկել է, թե դա իբր կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ: Կապված է, այն էլ ինչպես է կապված, և այս թեմային առաջիկայում հավանաբար հարկ կլինի առանձին անդրադառնալ:

Այսօր ավելի վաղ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС- ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, «Известия»– ի տեղեկացմամբ, հայտարարել է՝ Մոսկվան հույսը դնում է այն բանի վրա, որ Հայաստանի ղեկավարությունը չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու աղետալի ծրագրեր:

Պատասխանելով հարցին, թե Երևանն արդյոք կարո՞ղ է ինչ-որ կերպ հակադրել Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, Զախարովան ասել է.

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նման նպատակ և խնդիր Հայաստանի ղեկավարությունում ոչ ոք չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ հենց Հայաստանի համար»:

Առկա տեղեկությունների և իրադարձությունների վերլուծությունից ելնելով, կարծում ենք, Զախարովան սխալվում է Հայաստանի ղեկավարության շրջանում վերոնշյալ պլանների բացակայության մասին (այլ խնդիր է, թե ներքին թշնամիներին որքանով կհաջողվի հասնել իրենց նպատակին), և հույս ունենք, որ ՌԴ ղեկավարությունն իրականում տեղյակ է, թե ինչն ինչոց է…

Հիշենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը վերջերս չբացառեց Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալու հնարավորությունը, ինչը, կարծում ենք, իր և իր հետևում կանգնած Արևմուտքի երազանքն է:

Մոսկվան անընդունելի է համարել Նիկոլի հայտարարությունները՝ նրա խոսքերը գնահատելով որպես սեփական սխալ հաշվարկների և սխալների համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու փորձ։

Նիկոլը և նիկոլենք շարունակում են գործել Ռուսաստանի դեմ, կրկնում ենք՝ դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. և պահն էլ հատուկ է ընտրված՝ Ադրբեջանի կողմից ակնհայտորեն նախապատրաստվող պատերազմից առաջ հնարավոր ամեն ինչ անել, որ Ռուսաստանը մեզանից երես թեքի, ՌԴ- ից օգնությունը բացառվի կամ ընդամենը նվազագույն օգնություն ստանանք:

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը երեկ (12.09.2023-irates.am) տեղեկացնելուց հետո, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի ուշ առանձին հաղորդագրությամբ հայտնեց, որ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»: Այսօր էլ տեղեկացրեց , որ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Հայաստանի ԱԳՆ- ի տեղեկացմամբ , ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երեկ ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին, մասնավորապես ասել է.

«Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ Նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի»։

Միանգամայն հնարավոր պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ Նիկոլը կամ Հայաստանի իշխանության համապատասխան մարմինները շտապ մեր երկիր հրավիրեն ՀԱՊԿ կամ ռուսական խաղաղապահ զորքեր, կամ այստեղ ՀԱՊԿ- ի, ՌԴ- ի (ինչու ոչ՝ Ռուսաստանի և Իրանի) հետ համատեղ զորավարժություններ կազմակերպեն:

Սակայն չնայած հանրային միջավայրում վերոնշյալի կապակցությամբ արդեն շուրջ մեկ շաբաթ հնչող ու հրապարակվող պահանջներին (ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.facebook.com/shieldoftheFatherland/posts/pfbid02g4fxKc4etvgm1Lxu872SNGeeX9TYGBq2mdiz4nGwPqURXmBYtytsdDeddzfffhUfl, https://www.facebook.com/hye.kamq/posts/pfbid02gzWkvKHWTmX2Ag6NakH3rxJQYd8DdAK6nhDZs9XAoXYFp84NEU3L9cEeZcuBwnZUl?__cft__[0]=AZV5bLMqLl4EvMBzE3_h6jE-BkcZ4QsTvXS9R6z5i4P035QxW48v9BsB6jVpZlcFOL-Z0VrFUgs47C0mQI0DXjXzk1mLvU8RrVuqx59d3fdad_76CWmZeLaMLog6aknNk8NywhybTqHbq6tc9NJSnj5-NfvvqmvvqKtnyEpPvnzfxVTYhQl9Zbd-V7Ol35FCQ2I&__tn__=%2CO%2CP-R , https://iravunk.com/?p=264142&l=am&fbclid=IwAR2iIIsUndFQsk8vDEJPD9mjLhknI4M8KQoKNc73Q3EkHUIGaNSdjTPf1Hc , https://iravunk.com/?p=264144&l=am&fbclid=IwAR10pTzXdimm_KbtwxN0-xwibpZ9qaSy1-4j9dOUNjJ0HRq2NhYk95SXwdQ , https://livenews.am/press/2023/244914/06/22/41/ , https://livenews.am/press/2023/244911/06/22/37/ ), չնայած ՌԴ- ի և ՀԱՊԿ- ի կողմից Հայաստան թե՛ խաղաղապահ զորքեր մտցնելու, թե՛ այստեղ զորավարժություններ անցկացնելու առնչությամբ արտահայտած պատրաստակամությանը (ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://news.am/arm/news/778972.html, https://www.youtube.com/watch?v=rC7XYF04f6I, https://news.am/arm/news/779876.html ), չնայած հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ Ադրբեջանի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից զորքի և ռազմական տեխնիկայի ահռելի կուտակմանը (ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/anna.asatryan.1069/posts/pfbid0Cvr4CBUfbFXWtJ2LnR3whHUXMGrC4DCv9und6k4tnyUimUzYpXbc1hzdqwFuxJxZl ), Նիկոլն ու նրա իշխանությունն վերոնշյալի ուղղությամբ որևէ քայլ չեն կատարում:

Ավելին. պետական դավաճանը կամ նրա իշխանությունը նույնիսկ մասնակի մոբիլիզացիա չի հայտարարում և, որոշ տեղեկությունների համաձայն, կրկին մերժել է գոնե մասնակի մոբիլիզացիա հայտարարելու առաջարկը…

Հետևաբար Ադրբեջանի կողմից նախապատրաստվող պատերազմը չկանխելու և պատերազմի բռնկման դեպքում մեր զավակների արյան պատասխանատվությունը ծանրանալու է ոչ միայն Ալիևի, այլ նաև հենց Նիկոլի, նրա իշխանության, նրանց սատարող բոլոր նիկոլականների վրա: Եվ այդ արյունը մենք նրանցից ենք ուզելու Հայաստանի պատմության մեջ չտեսնված, զանգվածային բնույթ ունեցող սրբազան վրեժով:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ