ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հոգատարը

Հոգատարը
07.07.2023 | 21:02

Վերջին երկու օրերին պատերազմի սպառնալիքը իբրև թէ «Հայաքվեի» հետ կապող զանազան ՔՊ-ականների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը'Գեորգ Պապոյանը։

«Հայաքվեին» միանալու փոխարեն, սույն անձը զգուշացնում է, որ «Հայաքվեի» նպատակները պատերազմ են բերելու։

Իհարկե ժողովրդի մասին իբր թե մտածող այդ հոգատարին քչերը գիտեն, որովհետև շատերը տեղյակ չեն նրա հոգատար աշխատանքի մասին տնտեսական ոլորտում։

Հիմա ներկայացնեմ նրա հոգատարությունն ըստ փաստերի։

1.Միկրոձեռնարկության սուբյեկտների հարկային ռեժիմի փոփոխություն, որի արդյունքում մի քանի տասնյակ հազար տնտեսվարողներ հինգ հազարի փոխարեն հուլիսի 1-ից պետք է վճարեն քսանհինգ հազար դրամ ամեն ամիս։

2.Կանխիկ գործառնությունների սահմանափակում, որի արդյունքում բանկերը սկսեցին քերել բոլորից մինչև հինգ տոկոս միջնորդավճարներ։ Վաշխառուական դարձած բանկերը դարձել են տնտեսության իրական սեկտորի զարգացման արգելակ։

3.Նախատեսվում է վերացնել շրջանառության հարկը, որի արդյունքում հազարավոր ձեռնարկություններ պարզապես կփակվեն և տնտեսական դաշտը կդառնա բացառապես խոշոր բիզնեսի մենաշնորհը։

Զարմանալի չէ արդեն այն փաստը, որ սույն անձը հեռավոր 2018-ին խոստանում էր արդարացի տնտեսական հարաբերություններ, բարեփոխված օրենքներ, հարկերի իջեցում:

Փաստացի ստացվում է, որ նա պարզապես ստել է, մոլորեցնել է և խեղաթյուրել տնտեսական ռեֆորմները։

Բա մեզ պե՞տք է նման հոգատարը:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ