ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սարկազմ չէ

Սարկազմ չէ
08.06.2023 | 14:14

«Անհամբեր» սպասում եմ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին՝ Արագածավան համայնքի ՔՊ-ական «եսիմինչի» վարքի անթույլատրելիության մասով:

Չի թքել, չի «առևանգվել» որդեկորույս մոր կողմից, զուտ կոպալով հարվածելա երիտասարդ անառողջ տղայի գլխին: Պարզվումա՝ մի քանի օր առաջ էլ մանկահասակ երեխային, ղարաբաղցի լինելու պատճառով, իջեցրելա մեքենայից՝ թողնելով «չոլերում» մենակ: Այս դեպքը, կարծում եմ, ևս պետք է արժանանա նրա ուշադրությանն ու ծանրակշիռ գնահատականին:

«Սարկազմ չէ». հո Արցախի հանձնման ու քաղաքականապես ու անվտանգային առումով մեռնող ՀՀ-ի մասին չէ՞ խոսքը, որ գնահատական չլսենք հիմնադիր նախագահից: Խոսքը գերկարևոր՝ թքելու, առևանգվելու, մանկահասակ ղարաբաղցիներին քաղաքական համոզմունքներով նսեմացնելու և անառողջ երիտասարդին կոպալով խփող ՔՊ-ական «եսիմինչի» մասին է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ