Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բազմաթիվ կուսակցությունների գոյությունը վկայում է հասարակության անլրջության մասին

Բազմաթիվ կուսակցությունների գոյությունը վկայում է  հասարակության անլրջության մասին
20.05.2023 | 23:46

Հասարակական-քաղաքական իմաստով լիդեր նշանակում է մեկը, որն ունի մյուսներից որակապես տարբերվող հատկությունների փունջ, և որը բնականորեն նրան շատերի համար դարձնում է առաջնորդ։

Լիդերի առաջացումը բնական պրոցես է՝ լրիվ համապատասխան բոլոր մարդկանց ձգտմանը՝ լինել տվյալ միջավայրում առավելագույնս ազդեցիկ։

Ամենասովորական մարդկային, նույնիսկ կենցաղային մակարդակի հարաբերությունները, բնականորեն ու ինքնաբերաբար, ծնում են լոկալ մասշտաբի հարգված մարադկանց կամ լիդերների։

Նույնը՝ կրիմինալ աշխարհում և նույնը՝ գիտության, արդյունաբերության,արվեստի, սպորտի ու մյուս բոլոր հնարավոր ոլորտներում։

Լիդերների առաջանալը մարդկանց միջև մրցակցային պայքարի մի տեսակ է, առանց որի առաջընթաց չկա։

Մյուս կողմից էլ, լիդերի առաջանալը մի պրոցես է, որի համար պետք են անհրաժեշտ ու բավարար պայմաններ՝ կապված լիդեր դարձող անձի և մարդկային միջավայրի հատկությունների ու ընդհանուր իրավիճակի հետ։

Այնպես չէ, որ մի օր մարդիկ վեր կենան ու ասեն՝ ես լիդեր եմ, ինչպես շատ հաճախ տեղի է ունենում մեզ նման ժողովուրդների կյանքում, որտեղ շատ շատերին թյուրիմացաբար թվում է, թե թագավոր լինելը նշանակում է բոլոր տեսակի բարիքներից օգտվելու անսահման հնարավորություն և, լավագույն դեպքում, առանց որևէ պատասխանատվության։ Վտանգի դեպքում էլ՝ Քաջ Նազարի նման, դե գյադեք, թագս տարեք պահեք, հանկարծ խլող չլինի։

Գիտական տեսանկյունից լիդերի առաջացումը հասարակության և բնության մեջ որակապես նորի առաջացման կամ էմերջենսի պրոցեսի մասնավոր դեպք է։

Այս իմաստով, հասարակության մեջ որակապես որևէ նոր երևույթի առաջանալը կամ էմերջենսը հնարավոր է լինում միայն այն ժամանակ, երբ դրա համար կա հասարակական պահանջարկ և դրան համապատասխան հասարակական պլատֆորմ։

Ավելի պարզ բառերով՝ հասարակության մեջ բնականորեն նոր որակ է առաջանում կամ ծնվում միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանում է մեծ թվով մարդկանց ընդհանուր շահին։

Կարող է տեղի ունենալ նաև հակառակ պրոցեսը, երբ գաղափարապես հզոր անձը իր գործունեությամբ մարդկանց աչքերը բացում է և ցույց տալիս, թե որն է նրանց իրական շահը, ու ինչ ճանապարհներով կարելի է հասնել դրան։

Հասարակության մեջ գաղափարական պրոցեսների բյուրեղացումը և լիդերների առաջացումը բնականորեն բերում է կուսակցությունների առաջացմանը, որը որակապես նորի առաջացման մի այլ երևույթ է։

Լուրջ հասարակությունները կառավարվում են սահմանափակ թվով կուսակցությունների ու նրանց գաղափարախոսությունների պայքարի ու մրցակցության միջոցով։

Բազմաթիվ կուսակցությունների թեկուզ ձևական գոյությունը որևէ փոքրաթիվ հասարակության մեջ խոսում է այդ հասարակության անկայունության և անլրջության մասին։

Պավել Բարսեղյան

Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-Ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 3044

Մեկնաբանություններ