Карфаген должен быть разрушен, а Пашинян должен быть убран! (Սերգեյ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ)
21-րդ դարի գլխավոր հանցագործ, համատեղությամբ ՀՀ վարչապետի աթոռը գունավոր հեղափոխության «գործիքներով» բռնազավթած Նիկոլի «ջանքերով» 2020-ի նոյեմբերի 9-ը կհիշվի որպես հայոց նորագույն ժամանակահատվածի ամենաամոթալի, ամենախայտառակ էջը:
Նշենք, սակայն. մարդկության պատմությունն արձանագրել է նման կապիտուլյացիոն նախադեպեր «երջանիկ» ավարտով: Ահավասիկ դրանցից մեկը:
Պարզվում է` հայոց գերագույն գլխավոր ստախոսն ու աճպարարը 20-րդ դարում ունեցել է իր նախատիպը՝ Ֆրանսիայի տխրահռչակ վարչապետ ԱՆՐԻ ՖԻԼԻՊ ՊԵՏԵՆ (ապրիլի 24, 1856-հուլիսի 23,1951): Հանուն ճշմարտության ասենք, որ, ի տարբերություն Նիկոլի, ռազմական և պետական գործիչ, մարշալ Պետենին չեն «պատվել» դասալիք, անկիրթ, գռեհիկ կամ պիղծ մականուններով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պետենը ոչ թե Նիկոլի նման թաքնվել է թիկունքում, հետո էլ ճակատում մարտնչող զինվորներին ու կամավորներին զրպարտել չգործած մեղքերի և դասալքության մեջ, այլ իսկապես եղել է ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատարը:
Հետաքրքիրն այն է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի աթոռին հարմարված Նեռը հայրենիքը ծախելիս «քայլեց» հենց Պետենի «բացած» արահետով: Իսկ հետո հազարավոր վարչապետերի բարկությունից ճողոպրեց (բնավորության համաձայն), ինչ-որ բունկերում թաքնվելով:
1940-ի մայիսից փոխվարչապետ, իսկ հունիսից Ֆրանսիայի վարչապետ Պետենը պրոթուրքական-սորոսական արժեքներ դավանող Նիկոլի նման գործում էր իր հայրենիքի դեմ: Վարում էր պրոֆաշիստական պարտվողական գիծ: Սույն «պերսոնը» հայրենիքի վիթխարի տարածքներին զուգահեռ հիտլերյան Գերմանիային զիջեց և հայրենակիցների ինքնասիրությունն ու ազգային արժանապատվությունը: Սակայն կարճ ժամանակ անց Ֆրանսիայի իշխանությունները նրան` որպես պետական դավաճանի, դատապարտեցին մահապատժի, բայց հետագայում այն փոխարինեցին ցմահ ազատազրկմամբ։
Հավանաբար, ճիշտ են ասում՝ պատմական ինչ-ինչ անցքեր ու դրվագներ նույնությամբ կրկնվելու միտում ունեն: Հետևաբա՞ր… Զինվենք համբերությամբ ու սպասենք «30 արծաթով» հայրենիքը հուդայաբար ծախածի արդար դատաստանին:
Հույս չփայփայենք` ինքը Հուդայի պես չի կախվվի:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ