ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ռու­սաս­տանն իր խն­դիր­նե­րը լու­ծե­լու է՝ ան­կախ նրա­նից, թե ինչ վե­րա­բեր­մունք ու­նի ՀՀ ղե­կա­վա­րու­թ­յան հետ

Ռու­սաս­տանն իր խն­դիր­նե­րը լու­ծե­լու է՝ ան­կախ նրա­նից, թե ինչ վե­րա­բեր­մունք ու­նի ՀՀ ղե­կա­վա­րու­թ­յան հետ
06.11.2020 | 10:09

Պա­տե­րազ­մի մեկ­նար­կից հե­տո քո­ղարկ­ված կամ բա­ցա­հայտ հն­չող ա­մե­նաար­դիա­կան հար­ցե­րից մեկն այն է‚ թե ի­րա­կա­նում ինչ սպա­սել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից այս բար­դա­գույն ի­րա­վի­ճա­կում։

Ընդ ո­րում‚ ե­թե այս հա­մա­տեքս­տում մի քա­նի շերտ կա։ Հան­րու­թյու­նը հար­ցը հիմ­նա­կա­նում դի­տար­կում է անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից. Ռու­սաս­տա­նը որ­քա­նով կա­րող է ա­պա­հո­վել մեր հե­տաք­րք­րու­թյու­նը։ Քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րից յու­րա­քան­չյու­րը խնդ­րին նա­յում է իր տե­սա­կե­տից։ Ռու­սա­մետ ու­ժե­րը հար­ցը դի­տար­կում են որ­պես ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն՝ վե­րա­հաս­տա­տե­լու այն գա­ղա­փա­րը‚ թե տա­րա­ծաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի միակ ի­րա­կան գոր­ծըն­կե­րը Ռու­սաս­տանն է‚ ռու­սա­տյաց­նե­րը այս պա­տե­րազ­մը հա­մա­րում են չա­րախն­դա­լու լավ հնա­րա­վո­րու­թյուն և այլն։


Փաստ է‚ որ հենց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկզ­բից‚ երբ մի քա­նի օր­վա ըն­թաց­քում պարզ դար­ձավ‚ որ գործ ու­նենք ոչ թե դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյան‚ այլ մարդ­կա­յին ու ռե­սուր­սա­յին մեծ կո­րուստ­նե­րով հղի լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի հետ‚ ո­րը պա­հան­ջե­լու է եր­կար ժա­մա­նակ՝ ի­րե­նից բխող բո­լոր հետևանք­նե­րով‚ ան­մի­ջա­պես հարց ա­ռա­ջա­ցավ՝ Հա­յաս­տա­նը կա­րո՞ղ է դի­մա­նալ‚ ին­չի՞ շնոր­հիվ կա­րող է դի­մա­կա­յել‚ և ար­դյոք այս բար­դա­գույն ի­րա­վի­ճա­կում մենք ու­նե՞նք բա­րե­կամ­ներ։ Այս­տեղ բո­լո­րի հա­յացք­նե­րը ձգ­վե­ցին դե­պի հյու­սիս՝ դե­պի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից‚ ձևա­վոր­վե­ցին սպա­սում­ներ՝ պրագ­մա­տիկ‚ ռեալ պո­լի­տի­կից բխող ակն­կա­լիք­նե­րից մինչև հեր­թա­կան ոչ ի­րա­տե­սա­կան սպա­սում­ներ։ Ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է‚ որ հենց ա­ռա­ջին մար­տե­րից ու կո­րուստ­նե­րից հե­տո հա­սա­րա­կա­կան պա­հանջ ձևա­վոր­վեց‚ որ­պես­զի ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն օգ­նու­թյան հա­մար ուղ­ղա­կիո­րեն դի­մեն Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը‚ ան­ձամբ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին։ Եվ որ­քան դա­դա­րը ձգ­վում էր‚ և Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին դի­մում ՌԴ-ին‚ այն­քան ա­վե­լի շատ խո­սակ­ցու­թյուն­ներ էին ըն­թա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի և եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մի­ջանձ­նա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։


Ի վեր­ջո‚ ինչ­պես ար­դեն հայտ­նի է‚ մի քա­նի օր ա­ռաջ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ չգի­տես ստիպ­ված‚ թե ըստ իր հաշ­վարկ­նե­րի հար­ցը հա­սու­նա­ցել էր‚ ինչ­պես Լևոն Տեր-Պետ­րո­սյանն է ա­սում‚ «խնդ­րագ­րով» դի­մեց Վլա­դի­միր Պու­տի­նին։ Քա­նի որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­ռա­կոր­դը‚ այդ թվում Մերձավոր Արևել­քից ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը սկ­սել են մո­տե­նալ ՀՀ սահ­ման­նե­րին‚ ՀՀ վար­չա­պե­տը խնդ­րեց‚ որ­պես­զի ՌԴ-ն սկ­սի խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ ՀՀ-ին հատ­կաց­նե­լիք օգ­նու­թյան շուրջ‚ ին­չը բխում է հայ-ռու­սա­կան միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րե­րից։ Սա գնա­հատ­վեց որ­պես եր­կար սպաս­ված դի­մում ռուս­նե­րին‚ ին­չը նոր ակն­կա­լիք­ներ ա­ռա­ջաց­րեց։ Թեև այս պա­րա­գա­յում նկա­տենք‚ որ մինչ այդ շատ ա­վե­լի զգաց­մուն­քա­յին ու ծա­վա­լուն նա­մա­կով Վլա­դի­միր Պու­տի­նին դի­մել էր նաև Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը‚ ին­չը թեև չի կա­րող դի­տարկ­վել պաշ­տո­նա­կան‚ քա­նի որ այ­նուա­մե­նայ­նիվ Ար­ցա­խը ճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյուն չէ‚ սա­կայն բո­լո­րը հաս­կա­նում էին‚ որ այն կա­րե­լի է ըն­դու­նել որ­պես ՌԴ-ին դի­մե­լու նախ­նա­կան փորձ։ Պարզ է‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չէր դի­մի Պու­տի­նին‚ ե­թե չլի­ներ Նի­կոլ Փա­շի­նյա­նի լիա­կա­տար հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Փաս­տո­րեն‚ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նախ փոր­ձեց ոչ իր ա­նու­նով դի­մել ՌԴ ա­ռաջ­նոր­դին՝ ստու­գե­լով հնա­րա­վոր ար­ձա­գան­քը։ Եվ միայն դրա­նից հե­տո‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ երբ ի­րա­վի­ճակն ա­վե­լի բար­դա­ցավ‚ ստիպ­ված էր ան­ձամբ դի­մել։ Ա­մեն դեպ­քում այս նա­մա­կը նոր սպա­սում­ներ ա­ռա­ջաց­րեց հան­րու­թյան շր­ջա­նում։ Նոր շր­ջան սկս­վեց՝ մի կող­մից չա­փից դուրս էյ­ֆո­րիկ տրա­մադ­րու­թյուն­ներ‚ մյուս կող­մից՝ քն­նա­դա­տա­կան ե­լույթ­ներ։ Պետք է նկա­տել‚ որ Ռու­սաս­տա­նը բա­վա­կա­նին ա­րագ ար­ձա­գան­քեց‚ սա­կայն ոչ թե Պու­տի­նի կամ կրեմ­լյան վար­չա­կազ­մի մա­կար­դա­կով‚ այլ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան խո­ղո­վա­կով։ Պա­տաս­խա­նը պաշ­տո­նա­կան էր ու բա­վա­կա­նին հս­տակ‚ որ­տեղ Ռու­սաս­տանն ըստ էու­թյան կոնկ­րետ կե­տեր մատ­նան­շեց՝ հս­տա­կեց­նե­լով‚ որ այն‚ ինչ բխում է անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ա­ռու­մով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան առջև իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րից‚ կի­րա­կա­նաց­վի այն դեպ­քում‚ ե­թե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղա­փոխ­վեն ՀՀ տա­րածք։


Ի­հար­կե‚ մենք պետք է հս­տակ հաս­կա­նանք‚ որ նման նա­մակ­նե­րը փո­խա­դարձ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան պաշ­տո­նա­կան մասն են միայն։ Խն­դիրն այն է‚ որ նա­մակ գրե­լուց ա­ռաջ կար իս­կա­պես ՀՀ սահ­մա­նում սադ­րանք­նե­րի վտանգ։ Այս­տեղ հե­տաքր­քիր է‚ որ նա­մա­կի նա­խօ­րեին նա­խազ­գու­շա­կան հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը‚ ո­րը զգու­շաց­րեց մեր երկ­րում գտն­վող իր քա­ղա­քա­ցի­նե­րին չմեկ­նել Ադր­բե­ջա­նի հետ ՀՀ սահ­մա­նա­մերձ շր­ջան­ներ։ Սա հու­շում է՝ ինչ-որ բան է նա­խա­պատ­րաստ­վում‚ ին­չը նաև պետք է որ նա­խազ­գու­շա­կան ազ­դակ լի­ներ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կա­յին նաև այլ հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյուն­ներ‚ ո­րոնք ստի­պե­ցին դի­մել ՌԴ նա­խա­գա­հին։ Ըստ էու­թյան‚ Ռու­սաս­տա­նի պա­տաս­խա­նը հս­տակ նա­խազ­գու­շա­ցում էր Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին‚ որ շատ վճ­ռա­կան է տրա­մադր­ված‚ և ե­թե որևէ խն­դիր ա­ռա­ջա­նա‚ ա­պա ին­քը շատ ա­րագ լու­ծե­լու է դա։ Եվ չի բա­ցառ­վում‚ որ վեր­ջին նա­մա­կագ­րու­թյունն ա­պա­գա­յում ինչ-որ բան կան­խար­գե­լի։


Ի­րա­կա­նում ի՞նչ է ա­նում Ռու­սաս­տա­նը։ ՌԴ-ն առն­վազն եր­կու հար­թա­կով ու եր­կու ձևա­չա­փով է գոր­ծում. կան պայ­մա­նագ­րաի­րա­վա­կան փաս­տա­թուղթ ու հիմ­քեր‚ ո­րոնք վե­րա­բե­րում են ՀՀ-ի նկատ­մամբ ՌԴ-ի պար­տա­վո­րու­թյուն­նե­րին։ ՌԴ-ն չի թաքց­նում‚ որ անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու պար­տա­վո­րու­թյունն ին­քը կա­տա­րե­լու է։ Նույ­նիսկ նա­մա­կից շա­բաթ­ներ ա­ռաջ‚ երբ թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­միա­վո­րում­նե­րը մո­տե­ցել էին Հա­յաս­տա­նի սահ­մա­նին՝ Կա­պա­նի և Մեղ­րիի մոտ‚ մեկ գի­շեր­վա ըն­թաց­քում ռու­սա­կան զրա­հա­տեխ­նի­կան ու դրոշ­նե­րը հայ­տն­վե­ցին հայ-ադր­բե­ջա­նա­կան և հայ-թուր­քա­կան ամ­բողջ սահ­մա­նին։ Մինչ Փա­շի­նյա­նի հետ նա­մա­կագ­րու­թյու­նը ռուս­ներն ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­ներն ար­դեն իսկ սկ­սել էին կա­տա­րել‚ ընդ ո­րում՝ շատ ցու­ցադ­րա­կան՝ ի գի­տու­թյուն ամ­բողջ աշ­խար­հի և ՀՀ թշ­նա­մու։ Սա պաշ­տո­նա­կան երևա­ցող հատ­վածն է‚ պարզ է‚ որ պաշ­տո­նա­կան այդ հատ­վածն ու­նի նաև չերևա­ցող շեր­տեր. այն խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րը‚ որ ՀՀ վար­չա­պե­տը խնդ­րել էր ՌԴ նա­խա­գա­հից‚ վա­ղուց ար­դեն սկս­վել էին‚ և, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այդ խոր­հր­դակ­ցու­թյուն­ներն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով տե­ղի են ու­նե­նում։


Ի­հար­կե‚ շա­տե­րին ա­վե­լի շատ հե­տաք­րք­րում է՝ ար­դյոք Ռու­սաս­տա­նը կա­րո՞ղ է մի­ջամ­տել Ար­ցա­խում ըն­թա­ցող գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Այս հա­մա­տեքս­տում ու­շագ­րավ է փաս­տը‚ որ վեր­ջին շր­ջա­նում հան­կարծ հայ­կա­կան կող­մը սկ­սեց ա­վե­լի շատ վնա­սա­զեր­ծել ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր ու թուր­քա­կան «Բայ­րաք­թար­նե­րը»‚ ո­րոնք մինչև վեր­ջին 10 օ­րե­րը չէին կա­րո­ղա­նում ի­ջեց­նել։ Ակ­նարկ­վում էր‚ որ զենք-զի­նամ­թեր­քի տե­սա­կե­տից Հա­յաս­տանն ա­ռանձ­նա­պես շատ խն­դիր­ներ չու­նի։ Սա­կայն հայ-ռու­սա­կան ռազ­մա­կան և անվ­տան­գու­թյան ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին լա­վա­գույնն ար­տա­հայտ­վել է հենց Ա­լիևը‚ ո­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ իր հար­ցազ­րույց­նե­րում հար­ցադ­րում է՝ որ­տե­ղի՞ց Հա­յաս­տա­նին այս­քան զենք՝ ակ­նար­կե­լով‚ որ դա մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով բեր­վում է Ռու­սաս­տա­նից։ Ի լրումն դրա՝ Ա­լիևը նկա­տում է‚ որ Ադր­բե­ջա­նը նույն­պես ու­նի այդ զեն­քը‚ սա­կայն ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի‚ այդ զեն­քի հա­մար Ադր­բե­ջա­նը վճա­րել է։ Ա­լիևը ակ­նար­կում է‚ որ այդ զեն­քը ռուս­ներն անվ­ճար են հատ­կաց­նում Հա­յաս­տա­նին։


Փաստ է‚ որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կան պաշ­տո­նա­կան և ոչ պաշ­տո­նա­կան հար­թակ­ներ‚ և ան­պայ­ման չէ‚ որ բո­լոր տնա­յին տն­տե­սու­հի­նե­րը‚ ֆեյս­բու­քյան բո­լոր օգ­տա­տե­րե­րը և ա­ռա­վել ևս օ­տար պե­տու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ­նե­րի համ­բավ ու­նե­ցող­նե­րը ոչ պաշ­տո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին տե­ղե­կաց­ված լի­նեն։ Այլ խն­դիր է‚ թե որ­քա­նով են հա­սա­րա­կու­թյան սպա­սում­ներն ար­դա­րա­նում։ Բնա­կա­նա­բար‚ հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան‚ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­սին բո­լո­րո­վին այլ են։ Պետք է նկա­տել‚ որ Ռու­սաս­տա­նը շարժ­վում է նախ և ա­ռաջ իր շա­հե­րից ել­նե­լով‚ այլ ոչ թե շար­քա­յին հա­յաս­տան­ցու պատ­կե­րա­ցում­նե­րով ու հույ­սե­րով։ Ռու­սաս­տանն իր աշ­խա­տանքն ա­նում է այն սահ­ման­նե­րում‚ այն շր­ջա­նակ­նե­րում‚ որ բխում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այդ միա­վո­րի պե­տա­կան շա­հե­րից։ Շատ դեպ­քե­րում դա բա­վա­րար է լի­նում‚ որ­պես­զի թե ա­պա­հով­վի հա­յե­րի անվ­տան­գու­թյու­նը Հա­յաս­տա­նի տա­րած­քում‚ թե ար­դեն մոտ 40 օր կեն­սու­նակ լի­նի ար­ցա­խյան ռազ­մա­կան թա­տե­րա­բե­մում։


Ինչ վե­րա­բե­րում է եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին‚ ա­պա հաս­կա­նա­լի է‚ որ Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյունն ինչ վե­րա­բեր­մունք էլ ու­նե­նա ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի և ՀՀ ո­րոշ ղե­կա­վար­նե­րի նկատ­մամբ‚ որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն չի կա­րող ի­րեն շռայ­լու­թյուն թույլ տալ չս­պա­սար­կել իր տա­րա­ծաշր­ջա­նա­յին և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րը և ան­տե­սել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը և այն­տեղ ըն­թա­ցող պա­տե­րազ­մը։ Ռու­սաս­տանն իր խն­դիր­նե­րը լու­ծե­լու է՝ ան­կախ նրա­նից‚ թե ինչ վե­րա­բեր­մունք ու­նի ՀՀ ղե­կա­վա­րու­թյան հետ։ Պարզ է նաև‚ որ դա ո­րո­շա­կի խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նում է նախ և ա­ռաջ կո­մու­նի­կա­ցիա­յի‚ հար­ցերն ա­րագ լու­ծե­լու‚ բա­նակ­ցու­թյուն­ներն ար­դյու­նա­վետ վա­րե­լու ա­ռում­նե­րով։ Ա­սել‚ թե մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված ա­մեն ինչ‚ սխալ կլի­նի‚ ինչ-որ բան ի­հար­կե պայ­մա­նա­վոր­ված է‚ մաս­նա­վո­րա­պես‚ աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը‚ սա­կայն Ռու­սաս­տանն այն եր­կիրն է‚ որ չի կա­րող ի­րեն շռայ­լու­թյուն թույլ տալ անձ­նա­կան զգաց­մունք­նե­րից ել­նե­լով՝ իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չկա­տա­րել Բե­լա­ռու­սի‚ Տա­ջիկս­տա­նի‚ Ղրղզս­տա­նի‚ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ։


Այս պա­տե­րազ­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին գրե­թե բո­լոր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րին ինք­նադրսևոր­վե­լու և փոր­ձե­լու ու­ժե­ղաց­նել ի­րենց ազ­դե­ցու­թյու­նը‚ ա­սենք‚ նույն Հա­յաս­տա­նում։ Դա վե­րա­բե­րում է և քա­ղա­քա­կան‚ և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան‚ և ի­հար­կե‚ անվ­տան­գու­թյան ո­լորտ­նե­րին։ Սա­կայն ինչ­պես պա­տե­րազ­մի մեկ­նար­կից հե­տո ան­ցած ժա­մա­նա­կաշր­ջանն է վկա­յում‚ այդ հնա­րա­վո­րու­թյու­նը‚ բա­ցի Ռու­սաս­տա­նից‚ որևէ այլ ու­ժա­յին կենտ­րոն ի վի­ճա­կի չէ կյան­քի կո­չե­լու։ Եվ հեր­թա­կան ան­գամ ար­դեն գործ­նա­կա­նո­րեն հաս­տատ­վեց այն թե­զը‚ թե Հա­րա­վա­յին Կով­կա­սում‚ ա­ռա­վել ևս Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նը որևէ ազ­դե­ցիկ այ­լընտ­րանք չու­նի։ Թուր­քիան ըն­դա­մե­նը փոր­ձում է ներ­խու­ժել տա­րա­ծաշր­ջան‚ բայց նույ­նիսկ իր ահ­ռե­լի ռե­սուրս­նե­րով հան­դերձ‚ ա­ռանց Ռու­սաս­տա­նի հետ գոր­ծուն փոխ­հա­մա­ձայ­նու­թյան‚ ա­ռայժմ ի վի­ճա­կի չէ հա­վա­սա­րա­զոր լի­նե­լու Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյա­նը։ Սա‚ թերևս‚ այ­սօր ըն­թա­ցող պա­տե­րազ­մից բխող ա­մե­նա­կարևոր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից մեկն է։


Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում բազ­մա­վեկ­տոր է‚ և ան­կախ Էր­դո­ղա­նի նկատ­մամբ անձ­նա­կան վե­րա­բեր­մուն­քից՝ Պու­տի­նը հաշ­վի է նս­տում ի­րա­կա­նու­թյան հետ՝ ել­նե­լով ՌԴ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից։ Բա­ռա­ցիո­րեն ա­ռա­ջի­կա օ­րե­րը ցույց կտան‚ թե ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ինչ ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ ՀՀ պաշտ­պա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­ման գոր­ծում։ Չի բա­ցառ­վում‚ որ մոտ օ­րերս մենք կա­րո­ղա­նանք նկա­տել ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ ար­ցա­խյան ճա­կա­տում և զգա­յուն ու թույլ կե­տե­րում։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 6778

Մեկնաբանություններ