Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Շերիֆը հեռացել է Հայաստանից՝ մշակութային արժեքներն առգրավված են

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Շերիֆը հեռացել է Հայաստանից՝ մշակութային արժեքներն առգրավված են
19.05.2013 | 22:01

Կարեն Բաբայանը, ով «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է և նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Զվարթնոցի գծային բաժանմունքի պետի պաշտոնը, ավելի հայտնի Շերիֆ մականունով, քիչ առաջ փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել շատ կարևոր մշակութային արժեքներ:

Հավաստի տեղեկություններով՝ արժեքավոր այդ իրերը ոստիկանությունն առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ:
Սպասենք, տեսնենք , թե պաշտոնական մարմիններն ինչպես կպատասխանեն այդ հարցերին, սակայն ինֆորմացիան 100 տոկոսանոց է:

Դիտվել է՝ 2865

Մեկնաբանություններ