Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
25.11.2008 | 00:00

Մայնդորֆյան եռակողմ «տուսովկայի» ժամանակ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահի տված «կուտը» քիչ էր մնում տուզի տեղ կուլ տար։
***
ՖԻԼՄ` «ՎԱԼԵՄ» ԲԱՂՆԻՔԻ ՄԱՍԻՆ
«Հայֆիլմ»-ից հայտնում են, որ դաշնակցությունը հրավիրվել է նկարահանվելու «Моя прекрасная баня» նոր սերիալում:
***
ՍԱՌՑԵԴԱՐԻ ԷՔՍՊՈՆԱՏՆԵՐԸ
ОРТ հեռուստատեսությունից հայտնում են, որ օրերս Սերժ Սարգսյանը Հայաստանում ինչքան կորած-մոռացված քաղաքական մամոնտ կա, հավաքել էր մարզահամերգային համալիրում՝ «Ледниковый период» հաղորդման մեջ նկարահանվելու համար:
***
ՀԱԿԱԱՐԱՐԱՏՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Ըստ ֆուտբոլասերների՝ չեմպիոնության համար ֆուտբոլային խաղը ցույց տվեց, որ Նեմեց Ռուբոն «Արարատ»-ի նկատմամբ դարձել է ֆաշիստ Ռուբո:
***
ԻՐԱՐ ԱՐԺԱՆԻ ԵՆ
Ըստ վերլուծաբանների՝ քանի որ Հայաստանի նոր բրենդը թթուն է, ապա կառավարությունը թթվի քարն է:

Դիտվել է՝ 15580

Մեկնաբանություններ