Եթե ամփոփենք նպատակը, հանուն որի ես պայքարում եմ տարբեր ու առաջին հայացքից իրարամերժ նախագծերով առնվազն 3 տարիների ընթացքում, այն հետևյալն է․ ձևավորել ուժեղ՝ ցանցավորված համայնք, որն ընդունակ լինի առաջ մղել խորքային պետության իղձերը։
Ես ելնում եմ այն համոզմունքից, որ մենք չենք կարող արագ վերականգնել մեր պետական իշխանությունն այս գլոբալիստական ու նեոլիբերալիստական կատաղի հարձակումների փուլում, որոնց առաջնահերթ նպատակն է ազգային պետության ինստիտուտի կատարյալ ոչնչացումը։
Մենք տարիներ շարունակ դատապարտված ենք կռիվ տալ պետություն սահմանագծում (տեխնիկական լեզվով ասած՝ Front-End-ում) դրսի կատաղի թելադրանքի դեմ։ Այսօր արդեն բոլոր կենսական ոլորտները՝ ֆինանսները, տնտեսությունը, իրավական համակարգը, առողջապահությունը կառավարվում են ոչ թե ազգային օրենսդրությամբ, այլ միջազգային կոնվենցիաներով։
Հետևաբար, մեր խնդիրը պետք է լինի ձևավորել ուժեղ, համախմբված, ցանցային կանոններով գործող Back-Office։
Կա՞ն արդյոք օրինակներ։ Իհարկե՛ կան։ Առաջին հերթին դա մենք տեսնում են միջինարևելյան էթնիկական-կրոնական համայնքներում, որոնք հաջողությամբ դիմակայում են այս գլոբալ ու նեոլիբերալ հարձակմանը։ Արևմուտքի խորքային պետությունները անկարող են պայքարել ցանցային ու անտեսանելի ամուր կապերով կապված համայնքների դեմ։ Հեչ կապ չունի, թե Իրաքում, Եմենում, Լիբանանի հարավում և Պաղեստինում ո՞վ է իշխանություն։ Ամեն ինչ որոշում են կուռ համախմբված, հոգևոր ղեկավարությամբ համայնքները։
Թող «առաջադեմ» ու «մոդեռնիստական» գաղափարներով տարված անձինք բռնվեն աթոռներից։ Տեխնոլոգիապես էլ այս համայնքները առավել քան առաջադեմ են։ Այսօր նրանք տեխնոլոգիապես դիմակայում են արտաքին թշնամիների անվտանգության սպառնալիքներին, վաղն այդ պասիոնար էներգիան կտեղափոխվի խաղաղ ոլորտներ։
Շոկ չի կարող լինել իմ այս ասածներից։ Մինչև 19-րդ դարի 70-ական թվականները մեր ազգը կառավարվել է այս մոդելով։ Հետո եկան նարոդնիկները, սոցիալիստներն ու նախորդ դարաշրջանի այլ կարգի գլոբալիստներ և մեր ազգին՝ ժողովրդին շեղեցին դեպի եվրոպական ու նրա տարատեսակ հանդիսացող ռուսական մոդելներ։ Կոպիտ ասած՝ եվրոպական «լուսավորչության» գայթակղությունն ամբողջապես արմատախիլ արեց մեր բուն ազգային ու ավանդական կառավարման մոդելը։ Հետո ի՞նչ պատահեց։
Համատարած կորուստներ և ցեղասպանություն:
Ու մինչև հիմա այդ «թրենդի» մեջ ենք, դժբախտաբար։
Հիմա ժամանակն է սթափվել և հետ վերադառնալ մեր զուտ ազգային ու ավանդական մոդելը։
Այս հարցում մեծ առաքելություն ունի անելու մեր վերջին ազգային ինստիտուտը՝ Հալ Առաքելական Եկեղեցին։
Ժամանակն է գործել և վերականգնել մեր երբեմնի հզոր էթնո֊կրոնական համայնքը, մեծարգո եկեղեցական առաջնորդներ Ajapahyan Mikael, Bishop Bagrat Galstanyan:
Արտակ Հովսեփյան