ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ինչու՞ Ռուբեն Վարդանյանի անձը այդքան կարևորվեց

Ինչու՞ Ռուբեն Վարդանյանի անձը այդքան կարևորվեց
25.12.2022 | 10:27

Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, իսկ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ, պահանջեց, որ Վարդանյանը հեռանա Արցախից:


Այդ հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Միրզոյանը, ով հրաժարվեց մասնակցել` Լաչինի շրջափակված լինելու հիմքով և փոխարենը սկսեց ինտենսիվ բանակցություններ վարել արևմտյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Այս հանգամանքը բավական նյարդայնացրել էր ռուսական կողմին, ինչն արտացոլված էր Լավրովի նախ դեմքին, ապա նաև նրա կողմից տրված գնահատականներում և որակումներում:


Լավրովն անմիջապես հրաժարվեց Վարդանյանից` հայտարարելով, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Վարդանյանի նշանակման հետ, քանի որ նախորդ օրը Պուտինն արդեն ազատել էր Վարդանյանին ՌԴ քաղաքացիությունից:


ԻՆչու՞ էին Բայրամովն ու Լավրովը կենտրոնացել Վարդանյանի անձի վրա, ինչու՞ նրա անձը 2 օրվա ընթացքում այդքան կարևորվեց Արցախյան հակամարտության կոնտեքստում՝ դեռ պետք է հասկանալ:
Բայց այն, որ Բայրամովի՝ նրան ուղղված մեղադրանքներն ու Լավրովի՝ նրանից հրաժարումը շեշտակի բարձրացրեցին Վարդանյանի վարկանիշը Արցախում, ապա նաև՝ Հայաստանում, անվիճելի է:
Իսկ թե ինչու դա տեղի ունեցավ, պարզ կդառնա մոտ ապագայում:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 12007

Մեկնաբանություններ