ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից հետքրքրվեց՝ ազնի՞վ է զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարի նպատակներում:
Սիմոնյանն ասաց, որ ընդհանրապես միշտ ազնիվ է. «Շատերը, այդ թվում՝ հաճախ նաև Դուք ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե ես դա ցանկանամ»: Սամսոնյանն արձագանքեց. «Ես ուրախ եմ Ձեր վերածննդի համար»: Ալեն Սիմոյանը նկատեց, որ գործընկերոջ հարցն այլ նպատակ է հետապնդում, ինչն ինքը չի ողջունում:
«Այստեղ չենք քննարկում ինձ կամ Ձեզ, քննարկում ենք զրպարտությունն ու վիրավորանքը: Ուրախ եմ, որ առավոտով Ձեզ ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռեցի», - ասաց Սիմոնյանը:
Հարցուպատասխանին միացավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը.
«Պարոն Սիմոնյան, օրը ոնց որ լավ էր սկսվում»: