Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։ Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։ Կարոտյալների հացը աղքատների կյանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։ Ով զրկում է մերձավորին կերակրից, նա սպանում է նրան։ Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արյունը։
Սիրաքի իմաստությունը 31. 23-27