Աստվածաշունչ մատյանից
11.09.2020 | 00:04
Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբոր և բարեկամի վրա և մի թո՛ղ որ ժանգոտվի քարի տակ ի կորուստ։ Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրյալի պատվիրանների, և դա քեզ օգուտ կլինի ոսկուց ավելի։ Ողորմությու՛ն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից, թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի։
Սիրաքի իմաստությունը 29. 11-16
Մեկնաբանություններ