ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պարտությունը՝ հե՛չ, կարևորը «երգն» է

Պարտությունը՝ հե՛չ, կարևորը «երգն» է
14.09.2024 | 12:23

Արդեն սովորական է դարձել, որ որոշ պարբերականությամբ երաժշտությունը շատ բարձր զլած մեքենաներ են անցնում: Հիմնականում կլկլոցով ռաբիս կամ ցածրակարգ ռեփ լսողներն են դրանք, բայց այսօր մի առավել «ազդեցիկ» դրվագ եղավ: Այսօր մեկը լսում էր «աշխարհը մերն ա, ինչքան հայ կա՝ աշխարհի տերն ա... », ներեցեք արտահայտությանս համար, երգը:

Վահրամ Սահակյանը սովորություն ունի, նման օրինակներ բերելիս, ասել, որ, օրինակ, Ֆրանսիայում նման բան հնարավոր չի տեսնել, և ճիշտ է ասում: Ես մտքերով մի քիչ ավելի հեռու կգնամ: Օրինակ, Հարավային Սուդանում, Մոզամբիկում կամ Մոնղոլիայում հնարավո՞ր է, որ պատերազմում պարտվեն, հազարավոր զոհեր տան ու ցկցկան «աշխարհը մերն ա» երգի տակ: Ես, իհարկե, թվարկածս երկրների գիտակ չեմ, միայն գիտեմ, որ դրանք ամենաաղքատ և ամենահետամնաց երկրներից են աշխարհի, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ նույնիսկ այդ երկրներում նման բան դժվար թե տեսնենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3517

Մեկնաբանություններ