ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը
12.03.2014 | 15:44

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը, ասել է.-«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»:

Եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ին արդարացրել էր թուրք քաղաքական գործիչ, Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին, ում Շվեյցարիայի դատարանը 2007 թվականին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար և 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանելու որոշում կայացրել:

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ